415.24
4.83
386.52
+20
Եղանակը Երևանում
Հայ

Միլիարդատեր Սարկիսով եղբայրները կփոխհատուցեն Մոսկվայում անկարգությունների հետևանքով ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը

13:34
26 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՌԵՍՈ ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը դիմել է ադրբեջանական և հայկական սփյուռքի ներկայացուցիչներին՝ կոչ անելով նպաստել Մոսկվայում անկարգությունների դադարեցմանը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման ֆոնին: Նրա կոչը հրապարակվել է Սարկիսովների ընտանիքի և «Հայերի ասամբլեայի» անունից, հաղորդում է ՌԲԿ-ն:

Загружается новость ... "Лево"

Սարկիսովը, մասնավորապես, հայտարարության մեջ նշել է, որ ամաչում է նրանցից, ովքեր «Հայրենիքից հեռու նախաձեռնել են իրենց ազգայնամոլության բարբարոսական դրսևորումը՝ ծեծելով կամ սպանելով մարդկանց, պարզապես այն պատճառով, որ նրանք այլ ազգի են պատկանում»:

Նրա խոսքով, «անհրաժեշտ է կանգնեցնել նրանց, ովքեր Ռուսաստանի սահմաններից դուրս իրենց ազգակիցներին ծայրահեղականության են հրահրում»: Սարկիսովը հայտնել է, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել Մոսկվայում վանդալների կողմից ադրբեջանցիների սեփականության հասցված վնասը: Բիզնեսմենը վստահություն է հայտնել, որ իր հետ կհամաձայնեն նաև ադրբեջանցի ձեռնարկատերերը, ովքեր նույնպես կփոխհատուցեն անկարգությունների հետևանքով հայերի սեփականությանը հասցված վնասը:

«Դիմում եմ հայկական և ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչներին, երկու ազգությունների բիզնեսի ներկայացուցիչներին. դադարեցրեք, խելքի բերեք վանդալներին և ծայրահեղականներին: Բացատրեք նրանց, որ մեր ժողովուրդների ավանդույթներին հարիր չէ նման պարզաբանումներ անելը տան մեջ, որտեղ ձեզ ընդունել են, աշխատելու և ապրելու, ձեր երեխաների սովորելու հնարավորություն են տվել: Ես նկատի ունեմ Ռուսաստանը: Մի՛ խայտառակեք ձեր ժողովուրդներին, ձեր նախնիներին: Այն, ինչ կատարվում է այս վերջին օրերին, տան տերերի նկատմամբ անշնորհակալության և ոչ հարգալից վերաբերմունքի դրսևորման անթույլատրելի ձև է:

Մեր ընտանիքն իր վրա է վերցնում վնասների փոխհատուցումը, որոնք ադրբեջանցի բիզնեսմենների սեփականությանը հասցվել է հայերի կողմից, ովքեր,իրենց հիմարության կամ մոլորության հետևանքով համարում են, որ իրական տղամարդը նա է, ով ավելի բարձր է գոռում կամ ապակի ջանդում»,- նշել է նա իր ուղերձում: 

Սերգեյ Սարկիսովը «ՌԵՍՈ–Գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնադիրն է: Նա ներառված է ընկերության տնօրենների խորհրդում և հանդիսանում է Ապահովագրողների ռուսական միության նախագահության և վարչության անդամ: Նա Forbes-ի ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշում զբաղեցնում է 147-րդ տեղը՝ 700 մլն դոլար կապիտալով: 

Հարձակումներ և սադրանքներ

Վերջին օրերին հայ օգտատերերը սոցցանցերում կոչ են անում ՌԴ-ում գտնվող հայրենակիցներին լինել զգոն, քանի որ ադրբեջանցիները խմբեր են ձևավորել և հարձակվում են հայերի վրա, անգամ ծերերի:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում կատարվող իրադարձությունները սադրանք է անվանել և նշել, որ բախումները ծրագրված են ադրբեջանցիների կողմից:

Ավելի վաղ հաղորդագրություններ է ստացվել հայկական և ադրբեջանական համայնքների միջև բախումների մասին Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել