«Մենք ուզում ենք այստեղ ապրել». Միխայիլ Շիրվինդտն ընկղմվել է Հայաստանի գաստրոաշխարհի մեջ (ՎԻԴԵՈ)

06.08.2019, 14:52
Հայտնի հաղորդավար, պրոդյուսեր և բլոգեր Միխայիլ Շիրվինդտը շարունակում է բացահայտել Հայաստանը։
 «Մենք ուզում ենք այստեղ ապրել». Միխայիլ Շիրվինդտն ընկղմվել է Հայաստանի գաստրոաշխարհի մեջ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի հաղորդավար, պրոդյուսեր և բլոգեր Միխայիլ Շիրվինդտը շարունակում է բացահայտել Հայաստանը։ YouTube–ի իր ալիքում նա հրապարակում է Հայաստանի խոհանոցին նվիրված բլոգ։

Հաղորդավարն այցելել է Գնունի հայտնի շուկա, որտեղ ծանոթացել է չորամրգերի պատրաստման առանձնահատկությունների հետ և, իհարկե, դատարկ ձեռքերով չի հեռացել շուկայից։

Վաճառողները զարմացրել են Շիրվինդտին լավաշի երկար պահպանման գաղտնիքով, որը հաղորդավարը «հեղափոխական» է անվանել։


«Նախևառաջ, սակարկեք, երկրորդ` գնեք ամենը, ինչ կա այստեղ, որովհետև համեմունքները և չորամրգերը լավագույնն են աշխարհում, դա օրենք է»,– ասել է հաղորդավարը։

Շիրվինդտը նաև մեկնել է Աշտարակ, որն ապշեցրել է նրան իր հյուրընկալությամբ և համեղ ուտելիքներով։ Տեղի բնակիչների հետ միասին նա պատրաստել է հայկական արիշտա, խորոված, տնական օղի և շարոց։

Կնոջ հետ ամուսնալուծվելուց հետո Շիրվինդտը մեկնել է Հայաստան ուսումնասիրելու և երկրի մասին իր տպավորություններն է ներկայացնում Instagram–ում և YouTube ալիքում։