ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում հայտնել է Mail.ru-ի խնդրի մասին։ Այս մասին հայտնում է «ARKA Telecom» պորտալը:
«Mail.ru (майл, մայլը) խնդիր ունի, ձեզանից չի, հաքերներից չի, իրանցից ա, համբերեք, կանցնի։ Սա էլ կանցնի, նա էլ կանցնի, վերջը լավ կլինի»,- գրել է նա։
Загружается новость ... "Лево"
Ավելի վաղ
ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը, հայտնել էր, որ Mail.ru Group- ն աշխատում է փոստային ծառայություն խնդիրների լուծման ուղղությամբ, և շուտով այն կսկսի գործել սովորական ռեժիմով:
Mail.ru- ի ռուս օգտատերերը հայտնել էին փոստի ծառայության հետ կապված խնդիրների մասին: Այսպիսով, ըստ Downdetector ծառայության Մոսկվայի ժամանակով ժամը 13: 00-ի դրությամբ, բողոքների կեսից ավելին կապված է եղել փոստի աշխատանքի հետ, ևս մեկ քառորդը՝ Mail.ru կայքի:
«Մի շարք օգտատերեր կարող են դժվարություններ ունենալ՝ ծառայություն մուտք գործելու հետ կապված: Խնդիրների պատճառները պարզվում են, մենք դրանք արագ կվերացնենք, և մոտ ապագայում ծառայությունը կաշխատի ինչպես միշտ: Օգտատերերի տվյալները չեն վնասվի», - նշել են ընկերությունից:-0-