Մահացել է օսկարակիր ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանը

26.01.2019, 13:27
Ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանն է մահացել կյանքի 87-րդ տարում:
Մահացել է օսկարակիր ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանը
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանն է մահացել կյանքի 87-րդ տարում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍը` հղում անելով Agence France-Presse-ին:

Ինչպես հայտնում է գործակալությունը երաժիշտի մամուլի ներկայացուցչի հղմամբ` Լեգրանը մահացել է գիշերը Փարիզում:

Միշել Լեգրանը միակ կոմպոզիտորն է, ով արժանացել է երեք «Օսկար»-ի և հինգ Grammy մրցանակներ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում: Նա թողարկել է ավելի քան 100 ալբոմ: Նա աշխատել է Ֆրենկ Սինատրայի, Շառլ Ազնավուրի, Բարբրա Սթրեյզանդի հետ, գլխավորել «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի ժյուրին: Նրա առավել հայտնի գործերից են` «Շերբուրի հովանոցները», «Քաղցր նոյեմբեր», «Աղջիկը Ռոշֆորից» ֆիլմերի երաժշտությունը և այլն: -0-