«Լյուֆթհանզա» ավիաընկերությունը կչեղարկի 22 չվերթ

25.03.2019, 13:01
«Լյուֆթհանզա» գերմանական ավիաընկերությունը մտադիր է չեղարկել 22 չվերթ Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում:
 «Լյուֆթհանզա» ավիաընկերությունը կչեղարկի 22 չվերթ
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Լյուֆթհանզա» գերմանական ավիաընկերությունը մտադիր է չեղարկել 22 չվերթ Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում Գերմանիայի ավիակարգավարական ծառայության ծրագրային ապահովման խնդիրների պատճառով, երկուշաբթի հայտնում է Շպիգել ամսագրի ինտերնետ պորտալը` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

Ինչպես գրում է Интерфакс–ը, նախօրեի երեկոյան «Լյուֆթհանզա»–ն հայտնել է, որ Մայնի Ֆրանկֆուրտի` ԳԴՀ–ի ամենախոշոր օդանավակայանում համակարգչային համակարգի խնդիրների հետևանքով դրա 2 հազար հաճախորդ է տուժել։

Օդանավակայանի տվյալներով, երկուշաբթի ծրագրվում է չեղարկել ոչ պակաս քան 35 չվերթ 1.4 հազարից։ -0-