Հայկական խորոված են պատրաստել «Лучше всех» ծրագրի եթերում (ՎԻԴԵՈ)

02.07.2019, 11:05
Պատանի շեֆ խոհարար Արտյոմ Եպիֆանովն իր ձեռքով բանջերեղենի խորոված է պատրաստել
Հայկական խորոված են պատրաստել «Лучше всех» ծրագրի եթերում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Պատանի շեֆ խոհարար Արտյոմ Եպիֆանովն իր ձեռքով բանջերեղենի խորոված է պատրաստել Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех» ծրագրի եթերում։

Տղայի մայրը` Կարինա Եպիֆանովան, պատմել է, որ Արտյոմը մանկուց սիրում է օգնել ամեն ինչում, հետևում է, թե ինչպես է մայրը պատրաստում։ Հենց մայրն է նրան հայկական կերակրատեսակ պատրաստել սովորեցնել։

Մոսկվայի լավագույն ռեստորաններից մեկի խոհանոցում 6–ամյա Արտյոմը ռեստորատոր Վլադիմիր Պերելմանի հետ պատրաստել են նաև միս ֆրանսերեն ձևով և նրբաբլիթներ։ Ընդ որում, պրոցեսը ղեկավարել է հենց Արտյոմը` ռեստորատորին խորհուրդներ տալով։

«Այսպիսի շեֆի մոտ ես կգնայի ռեստորան, շատ կոկիկ և ուշադիր է անում»,– ասել է Պերելմանը (դիտել` 43։23–ից)։ -0-