Կյանքը շարունակվում է․ պատերազմի առաջին օրերից Երևանի ԲԿ-ներից մեկում ծնվել է 15 արցախցի փոքրիկ (ՖՈՏՈ)
24.10.2020,
20:59
Կյանքը շարունակվում է․ պատերազմի առաջին օրերից Երևանի ԲԿ-ներից մեկում ծնվել է 15 արցախցի փոքրիկ. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Պատերազմի առաջին օրերից մինչ այսօր «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 15 արցախցի փոքրիկ։
«Նրանք բոլորը արցախցի են, բայց ծնվել են Երևանում՝ տուն վերադառնալու ակնկալիքով։ Թիկունքը ամուր է՝ «լյոխ լյավա , տարալընք»»,- նշվում է ԲԿ-ի Facebook-յան էջում՝ փոքրիկների լուսանկարներին կից։ -0-
Նրանք բոլորը արցախցի են, բայց ծնվել են Երևանում՝ տուն վերադառնալու ակնկալիքով։ Պատերազմի առաջին օրերից մինչ այսօր "Շենգավիթ" ԲԿ-ում ծնվել է 15 արցախցի փոքրիկ։ Թիկունքը ամուր է՝ " լյոխ լյավա , տարալընք"