424.48
4.33
402.39
+7
Եղանակը Երևանում
Հայ

Կինն այցելել է գինեկոլոգի և հայտնաբերել է, որ ինքը տղամարդ է

21:17
29 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չինաստանում կինը դիմել է բժիշկի և հայտնաբերել է, որ կենսաբանորեն տղամարդ է։ Այդ մասին գրում է Lenta.ru–ն` հղում անելով Asia One լրատվական պորտալին։

Դեպքը տեղի է ունեցել Խունան նահանգում։ Չինուհին, ով ցանկացել է, որ իր անունը չհրապարակվի, արդեն մեկ տարի է` ինչ ամուսնացած է, բայց հղիանալ չի կարողանում։ Նա գնացել է գինեկոլոգի մոտ, ով զննումից հետո ասել է, որ կնոջը չի կարելի կենսաբանորեն կին համարել։

Загружается новость ... "Право"

Նա պետք է տղամարդ լիներ, բայց կին է ծնվել և սովորել է երջանիկ լինել։

Ամենայն հավանականությամբ, կինը տառապում է անդրոգենների նկատմամբ անզգայունության համախտանիշով, որի դեպքում մարդն ունի կնոջ արտաքին, զարգացած կրծքով և հեշտոցով, բայց նրա մոտ բացակայում են արգանդն ու ձվարանները, միաժամանակ առկա են ամորձիներ, որոնք չեն իջել։ Օրգանիզմում Y քրոմոսոմի առկայության պատճառով այսպիսի մարդը կենսաբանորեն տղամարդ է։

Այսպիսի մարդիկ կարող են իրենց նույնականացնել որպես կին, տղամարդ կամ ինտերսեքս (միջսեռային անձ)։ ՄԱԿ–ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության գնահատականով, միջսեռականությունը նշանակում է ոչ տիպիկ սեռական հատկանիշների կամ քրոմոսոմների առկայություն։

ՄԱԿ–ի մոտավոր հաշվարկներով, անատոմիկ այսպիսի առանձնահատկություններով ծնվում է երեխաների մինչև 1.7 տոկոսը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:44
01 Նոյեմբերի 2023
Ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան․ կառավարության ներկայացուցիչ
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան
12:50
31 Հոկտեմբերի 2023
Սեփական անձի մեջ ներդրում կատարելու չորս պատճառ
Ներդրումների գաղափարը սովորաբար կապում են նյութական ակտիվների, արժեթղթերի և բանկային պրոդուկտների հետ: Այս ցուցակը ճիշտ է, բայց այստեղ բացակայում է մի շատ կարևոր կետ՝ ներդրում սեփական անձի զարգացման մեջ: Այս գործոնն է որոշում մարդու հաջողությունը ցանկացած գործունեության ընթացքում
12:15
26 Հոկտեմբերի 2023
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը
Այսօրվանից ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
19:37
18 Հոկտեմբերի 2023
Age of Empires II: Definitive Edition տեսախաղում կարելի է խաղալ հայ թագավորի կերպարում
Վրաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թամարա թագուհու դերը, իսկ Հայաստանի համար խաղում՝ Թորոս II Մեծի դերը
11:41
17 Հոկտեմբերի 2023
Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում՝ հետվճարները գործում են նաև Հայաստանում
Wildberries-ը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին