Քիմ Քարդաշյանը հայերեն է խոսել Vogue–ին տված հարցազրույցում (ՎԻԴԵՈ)
15:00
12 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Vogue նորաձևության հայտնի ամսագրին տված հարցազրույցում պատասխանել է 73 հարցի, այդ թվում` Հայաստանի մասին։
Նա էքսկուրսիա է անցկացրել Կալիֆոռնիայի իր առանձնատանը, պատմել երեխաների, առաջիկա համալրման, իրավաբանությամբ զբաղվելու մասին, ինչպես նաև մի հարցի պատասխանել է հայերեն լեզվով։
Տեսանյութում են նաև կադրեր նրա ամուսնու` Քանյե Ուեսթի և երեխաների մասնակցությամբ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ընտանիքը պատրաստվում է ևս մեկ երեխայի ծննդյան` փոխնակ մոր օգնությամբ։ -0-
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը