Քիմ Քարդաշյանը նոր մասնագիտություն է ընտրել
11.04.2019,
13:49
Քիմ Քարդաշյանը նոր մասնագիտություն է ընտրել:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը որոշել է իրավաբան դառնալ։
Ինչպես հաղորդում է life.ru–ն, հղում անելով CNN–ին, հիմա նա չորսամյա ուսում է ստանում Սան Ֆրանցիսկոյի ընկերություններից մեկում։
«Ստիպված եմ եղել երկար և մանրամասն մտածել», – նշել է Քարդաշյանը։
Հիմա Քիմը պատրաստվում է քննության, որը կանցկացվի Կալիֆոռնիայում 2022 թ.–ին։
Քարդաշյանին առաջիկայում սպասվում է ևս մեկ կարևոր իրադարձություն։ Նա և նրա ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, սպասում են չորրորդ երեխային։ Նրանք կրկին որոշել են դիմել փոխնակ մոր ծառայություններին։–0–