ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեևը տեսաուղերձ է հղել` ևս մեկ անգամ ցավակցություն հայտնելով շրջանի բնակիչներին, և հայտնել է իր հրաժարականի մասին, հայտնում է
РБК-ն:
Իր հրաժարականը նա անվանել է «ճիշտ, գիտակցված ու միակ արդարացված որոշումը», որովհետև, նրա խոսքով «այսպիսի ծանր բեռով նահանգապետի պաշտոնում չի կարելի, բարոյապես չի կարելի»:
Տուլեևի խոսքով, ինքն արել է այն ամենը, ինչ կարող էր:
Загружается новость ... "Лево"
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Տուլեևի հրաժարականի դիմումը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում, հայտնում է
աղբյուրը:
Մարտի 25-ին հզոր հրդեհ է տեղի ունեցել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում, որտեղ երեխաները փակված են մնացել կինոթատրոնում և հարակից ժամանցային հրապարակներում: Պաշտոնական տվյալներով, մահացել է 64 մարդ: Մարտի 28-ը Ռուսաստանում հայտարարվել է սուգ: -0-