«Քարդաշյան ընտանիքի միակ գեղեցկուհին» «Օսկարի» afterparty–ին ներկայացել է առանց ներքնազգեստի (ՖՈՏՈ)

25.02.2019, 17:22
Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջեններն «Օսկարի» Vanity Fair Oscars afterparty–ին ներկայացել է համարձակ զգեստով։
 «Քարդաշյան ընտանիքի միակ գեղեցկուհին» «Օսկարի» afterparty–ին ներկայացել է առանց ներքնազգեստի (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի սուպորմոդել Քենդալ Ջենները, ում բրիտանացի հաղորդավար Պիրս Մորգանն անվանել է Քարդաշյան ընտանիքի միակ գեղեցկուհի, «Օսկարի» Vanity Fair Oscars afterparty–ին ներկայացել է համարձակ զգեստով։

Ինչպես հայտնում է lenta.ru–ն` հղում անելով Harper's Bazaar–ին, մոդելի հագին եղել է սև թավշյա զգեստ ազդրերին` բյուրեղներով։ Զգեստը ներառված է լիբանանաամերիկացի դիզայներ Ռեմի Կադիի (Rami Kadi) գարնանային նոր հավաքածուում։

Լրագրողներն ուշադրություն են դարձրել, որ Ջենները զգեստի տակից ներքնազգեստ չի հագել։

Իր հագուստը թոփ–մոդելը լրացրել է բարձրակրունկ սուրքիթ սև կոշիկներով և զանգվածեղ ականջօղերով։ -0-