«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» վարչությունը ծառերի, թփերի և ծաղիկների սեփական «արտադրություն» է սկսել (ՖՈՏՈ)

18.08.2020, 12:35
Վերջին վեց ամսվա ընթացքում սերմային և վեգետատիվ բազմացման եղանակով ջերմոցում 3000 ծառ և թուփ է ստեղծվել․ ՖՈՏՈ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» վարչությունը ծառերի, թփերի և ծաղիկների սեփական «արտադրություն» է սկսել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչությունը ծառերի ու թփերի, բազմամյա ծաղիկների սեփական «արտադրություն» է սկսել: Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում։ 

Նշվում է, որ վերջին վեց ամսվա ընթացքում սերմային և վեգետատիվ բազմացման եղանակով ջերմոցում 3000 ծառ և թուփ է ստեղծվել:

Загружается новость ... "Лево"

Դրանք բացառապես Երևանի կլիմայական պայմաններին հարմարված են, ունեն բարձր սանիտարական և հոգեհիգիենիկ նշանակություն: 

Այս պահին բույսերը ջերմոցի թաղարներում են ապրում: 1.5-2.5 մետր հասակ առնելուն պես կտեղափոխվեն մայրաքաղաքի այգիներ ու փողոցներ: 

«Իրականացվում են նաև բուսատեսակների հյուսման էքսպերիմենտներ: Հաջողելու դեպքում ծառերի ու թփերի էքսկլյուզիվ սորտեր կունենանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-