Կադիրովը Փաշինյանին և Մակրոնին հրավիրել է պարի փառատոնի (ՎԻԴԵՈ)
16.10.2018,
10:06
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը գրառում է կատարել իր Telegram ալիքում:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Էմանուել Մակրոնին հրավիրել է Չեչնիա` պարի փառատոնի, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նա իր Telegram ալիքում գրել է, որ որոշել է քաղաքական գործիչներին հանրապետություն հրավիրել` դիտելով այն տեսահոլովակը, որում Փաշինյանը և Մակրոնը միասին կովկասյան պար են պարում:
«Սա ինձ մոտ միտք առաջացրեց, որ «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է սկիզբ դնել բոլոր կովկասցի ժողովուրդների համար հիանալի, բարի և օգտակար պարային մարաթոնի: Կարծում եմ, որ նախաձեռնությանը կողմ կլինեն հայտնի քաղաքական և հասարակական գործիչները»,- ասել է Կադիրովը: -0-