Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը

28.04.2019, 18:41
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը, պարզ դիմակ։
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Յուրաքանչուր կին երազում է ուղիղ մազերի մասին։ Նրանք մեծ գումարներ են ծախսում շամպունների, մազերի համար նախատեսված վիտամիների վրա։ Բարեբախտաբար` միշտ կա բնական ալընտրանք, որը նույն արդյունքն է տալիս, գրում է fithacker. ru–ն։

Загружается новость ... "Лево"

Մենք կսովորեցնենք ձեզ ճիշտ ուղղել մազերը։ Ցույց կտանք, թե ինչպես մուսս պատրաստել մազերն ուղղելու համար։ Այն ընդամենը բաղկացած է 4 տարածված բաղադրիչներից։

Բաղադրիչներ

Ձիթապտղի յուղ (2 ճ. գ.)

Կիտրոնի հյութ

Եգիպտացորենի օսլա (3 թ. գ.)

Կոկոսի յուղ (մեկ բաժակ)

Պատրաստման եղանակ

Հարկավոր է խառնել բոլոր բաղադրիչները մինչև միատար զանգված ստանալ, այնուհետև լցնել մազերի վրա և զգուշությամբ ձգել, վերջում ծածկել մազերը տոպրակով և փաթաթել սրբիչով։ Հարկավոր է այդպես թողնել 1–2 ժամ։

Այս դիմակը ճիշտ ձևով է ուղղում մազերը։ Հավաստիացնում ենք նաև, որ այս դիմակի կանոնավոր օգտագործումը կօգնի ուղղել մազերը, ինչպես նաև կհաղորդի հարթ, փայլուն և ամուր տեսք։–0–