Ի՞նչ է տեղի ունենում մեր մարմնի հետ արդեն առաջին մարզումից հետո

31.03.2018, 13:08
Մարզումը ոչ միայն օգտակար է մկաններին, այլև մեծ առավելություններ ունի մարդու օրգանիզմի համար երկարատև  հեռանկարում։  
Ի՞նչ է տեղի ունենում մեր մարմնի հետ արդեն առաջին մարզումից հետո

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարզումը ոչ միայն օգտակար է մկաններին, այլև մեծ առավելություններ ունի մարդու օրգանիզմի համար երկարատև հեռանկարում։

Եվ այսպես...

Արդեն առաջին մարզումից հետո դուք ազատվում եք սթրեսից։ Վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ մարդկանց միայն 14%–ն է մարզվում սթրեսը նվազեցնելու նպատակով։

Մարզումները լավացնում են արյան շրջանառությունն ու ազատում սթրեսից, գրում է fithacker.ru–ն։

Մարզումները նվազեցնում են դիաբետի առաջացման ռիսկը։ 2007 թ.–ին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ միայն մեկ մարզումը նվազեցնում է մկանների ճարպի ավելցուկը, ինչն իր հերթին լավացնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը։ Նշենք, որ ինսուլինի ցածր մակարդակը հանգեցնում է դիաբետի։

Մարզումները կարող են անգամ փոխել ձեր ԴՆԹ–ն։ Շվեդ գիտնականները բացահայտել են, որ անգամ մեկ մարզումը կարող է փոխել մկանների գենետիկ բաղադրությունը։

Մարզումն օգնում է կենտրոնանալ։ Անգամ մեկ մարզումը կարող է լավացնել ուղեղի բջիջների ֆունկցիան, ինչը կարող է դրական ազդել կենտրոնանալու ունակության վրա։

Եվ վերջապես, յուրաքանչյուր մարզումից հետո դուք ունենում ենք հիանալի տրամադրություն։

Մարզումների ժամանակ ձեր ուղեղը սկսում է արտադրել էնդորֆին և սերոտոնին, որոնք լավացնում են տրամադրությունն ու հեռու պահում դեպրեսիայից։–0–