411.87
4.03
387.24
+18
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ արժե ամանորյա սեղանը Երևանի բնակիչների համար

17:54
27 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոր տարին ոչ միայն ուրախ տրամադրություն է և հրաշքի սպասում է բերում, այլ նաև էական ծախսեր։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը շրջել է մի շարք խանութներով և սուպերմարկետներով և պարզել, թո ինչ արժե տոնական սեղանի սննթամթերքների նվազագույն հավաքածուն։

Հայաստանի մայրաքաղաքի միջին վիճակագրական բնակչի ավանդական տոնական սեղանը չի կարելի պատկերացնել առանց խոզի ազդրի, տոլմայի, քյուֆթայի, մսով բլինչիկի, հավի, ձկան, բաստուրմայի, օլիվիե աղցանի, մանդարինի, ինչպես նաև շամպայնի և չորամրգերի։

Սակայն այս տարի կերակրացանկում որոշակի փոփոխություններ են ենթադրվում` խոզի ազդր չի լինելու։ Այո, գուշակեցիք, տարվա հովանավորը Դեղին Հողե Խոզն է, այդ իսկ պատճառով ավելի լավ է նրան չբարկացնել և խուսափել խոզի միս դնելուց։ Ի դեպ` իրական տնտեսում է։

новогодний стол десерт

Անշուշտ, այս սննդամթերքները պայմանական են նշված, սակայն պատկերացում են տալիս նվազագույն ծախսերի մասին։ Մենք հաշվարկել ենք Ամանորի բյուջետային սեղանը չորս մարդուց բաղկացած ընտանիքի համար։

Սկսենք նախուտեստից, չէ՞ որ առանց դրա տոնական սեղանը վառ ու գունեղ չի լինի։

Նախուտեստների ծախսերը հետևյալն են` երշիկ` 2500 դրամ, բաստուրմա` 1 կգ` 9 000 դրամ, սուջուխ` 7000 դրամ (1 կգ), Լոռի պանիր` 2 500 դրամ (1 կգ), ձիթապտուղ` 3 000 դրամ (1 կգ)։ Արդյունքում նախուտեսների արժեքը կկազմի 24 000 դրամ։

новогодний стол

Իսկ հիմա աղցանները։ Շատ համեստ հաշվարկներով, աղցանների հիմնական բաղադրիչները կարժենան 1700 դրամ (1 տուփ մարինացված սունկ` 600 դչա,. Հնդկացորեն` 400 դրամ, կանաչ ոլոռ` 700 դրամ)։ Բացի Այդ, աղցանների և այլ կերակրատեսակների համար պետք կլինի բանջարեղեն, որի ծախսը կկազմի մոտ 2 100 դրամ` լոլիկ` 800 դրամ (1 կգ), վարունգ` 1000 դրամ (1 կգ), կանաչի` 300 դրամ (1 կապ)։

Ինչպես արդեն ասվել է, ամանորի սեղանին հիմնական կերակրատեսակները մսե ճաշատեսակներն են, այդ թվում` հավի մսից և ձկնեղենից։

Դրանց պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ մթերքները (գները` 1 կգ–ի հաշվարկով)`ստերլեց` 4.5 հազար դրամ, հավ` 2.5 հազար դրամ, հավկիթ` 700 դրամ, կաթ` 450 դրամ (1 լիտր), սերուցքային կարագ` 4000 դրամ։ Չորս անդամներից բաղկացած ընտանիքի համար պետք կլինի, միջինը` 5 կգ տավարի միս, 2 կգ ձուկ, 3 կգ հավի միս, 30 հատ հավկիթ, 2 լիտր կաթ և 2 կգ սերուցքային կարագ։ Դրա համար կծախսվի 45 000 դրամ։

новогодний стол

Բնականաբար, ինչ Նոր տարի առանց մրգերի, ընկուզեղենի, չորամրգերի, թխվածքի և խմիչքների։ Մրգերի ծախսերը կկազմեն` 2300 դրամ (բանան` 1000 դրամ (2 կգ), խնձոր` 400 драмов (1 կգ), մանդարիններ` 400 դրամ (1 կգ), նարինջ` 500 դրամ (1 կգ))։

200–ական գրամ ընկուզեղենի և չամիչի գները կկազմեն 4 840 դրամ, իսկ 8 կտորի հաշվարկով խմորեղենը կարժենա մոտ 4800 դրամ։

Ըմպելիքները կարժենան 6 850 դրամ` մրգային–հատապտղային հյութ` 500 դրամ, կոկա կոլա` 500 դրամ, գազավորված ջուր` 350 դրամ, 1 շիշ գինի` 2500 դրամ, շամպայն` 3000 դրամ։

новогодний стол

Արդյունքում այսպիսի տոնական սեղանը միջին վիճակագրական ընտանիքի համար կարժենա 91 590 դրամ կամ մոտավորապես 189 դոլար։

Պատրաստ են, արդյո՞ք, երևանցիները տոնական այսպիսի ծախսերի։ Այս հարցին ի պատասխան` «Նովոստի–Արմենիա» գործակալությունը դեռևս դեկտեմբերի սկզբին համապատասխան հարցում էր անցկացրել իր կայքում։

Հարցման արդյունքները հետևյալն են` հարցվածների 31 տոկոսը նշել է, որ տոնական սեղանի համար կծախսի մինչև 50 000 դրամ; 26 տոկոսը` 50-100 հազար դրամ։ 28 տոկոսը նշել է, որ ծրագրում է 100–200 հազար դրամ է ծրագրում ծախսել։ Հարցման մասնակիցների 15 տոկոսը պատրաստ է ամանորյա ճաշկերույթի համար ծախսել 200 հազար դրամ և ավելի ($1 - 483,81 դրամ)։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով