ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կրասնի Յար գյուղավանի բնակչուհին մեկ ամսում այնպես է բտել իր մոտ հայտնված սև ուրուրին, որ վերջինիս ճարպակալում են ախտորոշել։
Ինչպես պատմել են Վայրի կենդանիների վերականգնողական կենտրոնից, Լյուսյա ուրուրը մեկ ամիս ապրել է տատիկի ցախատանը։
Կենտրոնի մամուլի քարտուղար Ալիսա Բոգոմոլովան պատմել է
«Մեդուզային», որ տատին կենդանիների շատ է սիրում և խնամել է Լյուսյա ուրուրին` ինչպես կատվի։ Նա կերակրում էր թռչունին խանութից գնված մսով, և այժմ Լյուսյայի մոտ ավելորդ քաշ է նկատվում։ Նրան «նստեցրել են» մկնա–ձկնային դիետայի և փոքր չափաբաժիններով են կերակրում։
Ուրուրը հասուն է, բայց չի թռչում։ Դա կապված է, հավանաբար, ավելորդ քաշի հետ։ «Թռչունը չի թռնում ոչ թե այն պատճառով, որ չի կարող, այլ այն պատճառով, որ իմաստ չի տեսնում»,– «Մեդուզային» բացատրել է Բոգոմոլովան։ Ռենտգենը ցույց է տվել աջ թևի կոտրվածք, ինչպես նաև ճարպակալում։
Թռչունն ընդամենը մի քանի մետր է կարողանում թռչել։ Եթե նա կարողանա վերականգնվել սեպտեմբերի կեսին, ապա նրան ազատ կարձակեն, իսկ եթե ոչ` ապա կթողնեն խնամքի տակ ամբողջ ձմեռ։ -0-