Հայաստանում հնարավոր է ներվեն պատերազմի օրերի ճանապարհային երթևեկության տուգանքները

24.12.2020, 13:35
Հայաստանում հնարավոր է ներվեն պատերազմի օրերի ճանապարհային երթևեկության տուգանքները
Հայաստանում հնարավոր է ներվեն պատերազմի օրերի ճանապարհային երթևեկության տուգանքները

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կառավարությունը մշակում է ճանապարհային ոստիկանության ակտերի համաներման նախագիծ: Այն կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացրել է Ոստիկանության պետի տեղակալ Խորեն Ֆիդանյանը:

Загружается новость ... "Лево"
 

Փոխոստիկանապետը նշել է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանի և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումներին, որոնց համար նշանակվել են վարչական տույժեր:

Ըստ այդմ, մշակվող օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է երկու նոր կարգավորում:

«Առաջինը վարչական իրավախախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծը նախնական տարբերակով պատրաստ է: Երկրորդը վարչական իրավախախտումների օրենսդրությամբ առկա ծայրահեղ անհրաժեշտոթյան կիառումն է, որի դրույթները համապատասխանում են առաջարկվող հարցի կարգավորմանը»,- ընդգծել է նա:

Հետևաբար, փոխոստիկանապետի խոսքով, կառավարությունը պետք է որոշի, թե որ տարբերակն է առավել կիրառելի: 

Վարչապետ Նիկոլ Փաշինայնն նիստի ընթացքում հիշեցրել է, որ երկու օր առաջ Գորայք համայնքում հարց է բարձրացվել առ այն, որ պատերազմի մասնակիցներին ճանապարհային երթևեկության կանոնների «խախտման համար տուգանքներ են գալիս»:

«Սա այն պարագայում, որ ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված կատարվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում: Հիմա մենք արագ արձագանքում ենք»,- նշել է Փաշինյանը:-0-