565.05
6.28
485.27
+29
Եղանակը Երևանում
Հայ

Տոն օրգանիզմի համար, կամ հետամանորյա բեռնաթափման օրեր

11:00
04 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամանորյա «ծույլ» տոները սթրես են օրգանիզմի համար, այդ իսկ պատճառով անմիջապես Նոր տարվա տոնակատարությունից հետո հարկավոր է օրգանիզմի համար ճիշտ բեռնաթափման օրեր կազմակերպել:

Դիետոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս առաջին հերթին ազատվել ամանորի ճաշատեսակների մնացորդներից և ժամկետանց մթերքից: «Ոչ մի դեպքում չի կարելի լրացուցիչ մշակել դրանք: Հիշեք` մեր մարմինը ամենաթանկն է, ինչ մենք ունենք, և այն աղբարկղ չէ` այնտեղ ժամկետանց մթերք նետելու համար», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Աբովյանի խոսքով, շատերը սխալմամբ կարծում են, թե կուշտ տոներից հետո ավելի լավ է մի քանի օր ոչինչ չուտել: Սակայն դիետոլոգը կտրականապես խորհուրդ չի տալիս հագեցվածության զգացումից նման կերպ ձերբազատվել:

«Միայն երիտասարդ առողջ մարդիկ, ովքեր առողջության հետ ոչ մի խնդիրներ չունեն, կարող են իրենց թույլ տալ ոչինիչ չուտել մեկ օրվա ընթացքում, բայց ոչ ավել, իսկ մնացած բոլորին սովը արգելված է: Ամենից ճիշտը հետամանորյա օրերին «ծանր» ուտելիքից զերծ մնալն է, հաճախ և փոքր բաժիններով սնվելը, շատ հեղուկ խմելը», - խորհուրդ է տվել նա:

Դիետոլոգը պնդում է, որ օրգանիզմը ծանրաբեռնվածությունից դուրս բերել կօգնի սուրճը, որն ազատում է ստամոքսում ծանրության զգացումից և խումհարից (ալկոհոլային խմիչքների չարաշահման դեպքում):

«Հետամանորյա օրերին սնվեք թեթև սնունդով, հրաժարվեք քաղցրից, ճարպոտ ուտեստներից, ավելի շատ բանջարեղեն, միրգ և կաթնամթերք կերեք», - ավելացրեել է Աբովյանը:

Դիետոլոգի խոսքով, ավելորդ կիլոգրամները, որ շատերը կուտակում են տոների ժամանակ, ճարպ չէ, այլ` ավելորդ ջուր, որից օրգանիզմը չի հասցնում արագ ազատվել: Այդ իսկ պատճառով մեկ-երկու օր թեթև դիետան բավարար է նախկին կազմվածքը հետ բերելու համար:

Դիետոլոգը խստորեն խորհուրդ է տալիս առողջ սննդի սկզբունքներին հետևել ոչ միայն մի քանի օր, այլ` ողջ տարվա ընթացքում: -0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:40
26 Սեպտեմբերի 2020
Երևանի փողոցներից մեկում կկատարվի երթևեկի կազմակերպման փոփոխություն
Կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Երևանի փողոցներից մեկի 140 մետր հատվածում
15:45
26 Սեպտեմբերի 2020
Երևանում ջրամատակարարումը չի փոխվի․ հայտնում ենք այս հարցի շուրջ բարձրացված աղմուկի պատճառները
Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած ջրամատակարարման հերթական գրաֆիկը լայն արձագանք է առաջացրել լրատվամիջոցներում և սոցցանցերում․ ընկերությունը պարզաբանել է
12:20
25 Սեպտեմբերի 2020
Նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը բարձր պաշտոն է ստացել գործադիր իշխանությունում
Նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը բարձր պաշտոն է ստացել գործադիր իշխանությունում
23:50
24 Սեպտեմբերի 2020
Հանրային քննարկման է ներկայացվել ուսուցիչների և դպրոցականների տրանսպորտի փոխհատուցման կարգը․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում
Հայաստանում հանրային քննարկման է ներկայացվել ուսուցիչների և դպրոցականների տրանսպորտի փոխհատուցման կարգը․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում
16:14
24 Սեպտեմբերի 2020
Եվրահանձնաժողովը 30 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում
Եվրահանձնաժողովը 30 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում
15:11
24 Սեպտեմբերի 2020
Որքա՞ն հաճախ է հարկավոր պատվաստվել կորոնավիրուսի դեմ. մեկնաբանում է փորձագետը
Փորձագետը նշել է, որ թե որքա՞ն հաճախ է հարկավոր պատվաստվել կորոնավիրուսի դեմ
13:46
24 Սեպտեմբերի 2020
Ոճային ցնցող փոփոխություն. Շուշան Պետրոսյանը ներկայացել է նոր ոճով և փոխել սանրվածքը (ՖՈՏՈ)
Ոճային ցնցող փոփոխություն. Շուշան Պետրոսյանը ներկայացել է նոր ոճով և փոխել սանրվածքը. ՖՈՏՈ
12:54
24 Սեպտեմբերի 2020
Հայաստանին սպառնո՞ւմ է COVID-19-ի երկրորդ ալիքը. վարակաբանը՝ համավարակի զարգացման հնարավոր տարբերակների մասին. (ՎԻԴԵՈ)
Հայաստանին սպառնո՞ւմ է COVID-19-ի երկրորդ ալիքը. վարակաբանը՝ համավարակի զարգացման հնարավոր տարբերակների մասին. ՎԻԴԵՈ
22:27
23 Սեպտեմբերի 2020
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձակազմը չի պարգևատրվել. նախագահը պարզաբանում է ներկայացրել
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձակազմը չի պարգևատրվել. նախագահը պարզաբանում է ներկայացրել
15:24
23 Սեպտեմբերի 2020
Գիտնականները պարզել են, թե ինչու է կորոնավիրուսը մահացու մեծահասակների համար
Գիտնականները պարզել են մեծահասակների և երեխաների SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ իմունային պատասխանների հիմնական տարբերությունները
13:54
23 Սեպտեմբերի 2020
Իմ կյանքի նվեր. Միհրան Ծառուկյանը որդու հետ քնքուշ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Իմ կյանքի նվեր. Միհրան Ծառուկյանը որդու հետ քնքուշ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
13:47
23 Սեպտեմբերի 2020
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
Ներկայացնում ենք անհավանական դիետա, որի միջոցով կարելի է 5 օրում նիհարել 6 կիլոգրամ