Հայտնի է Քիմ Քարդաշյանի սլացիկ կազմվածքի գաղտնիքը

20.05.2016, 11:42
Համացանցում օգտատերերը քննարկում են ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի սլացիկ լինելու տարբերակները։
Հայտնի է Քիմ Քարդաշյանի սլացիկ կազմվածքի գաղտնիքը
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ցանցի օգտատերերը որոշել են, որ Կաննի փառատոնից առաջ ռեալիթի շոուի աստղը լիպոսակցիա է կատարել, հայտնում է Cosmo.ru–ն, գրում է style.arka.am–ը։ 

Կանն մեկնելուց ոչ շատ առաջ աստղը ներկա էր Նյու Յորքի Webby Awards մրցանակաբաշխությանը և ոչ պակաս հիանալի տեսք ուներ, քան Ֆրանսիայում, սակայն բլոգերները նկատեցին, որ աստղն այդքան սլացիկ չէր։

Ինսայդերները Radar Online պորտալին պատմել են, որ Կաննի կինոփառատոն մեկնելուց մեկ օր առաջ Քիմը լիպոսակցիա է կատարել և ազատվել է ավելորդ ինը կիլոգրամներից (այնուամենայնիվ, լիպոսակցիայի համար այդ թիվը բավականին մեծ է …)։ Ինքը` Քարդաշյանը, ոչ մի կերպ այդ լուրը չի մեկնաբանել, սակայն հայտնի է, որ հեռուստաաստղը հաճախ է օգտվում կոսմետոլոգի ծառայություններից և մի քանի պլաստիկ վիրահատություն է կատարել։ -0-