Հայտնի է ուռուցքային հիվանդությունների 90% առաջացման պատճառը

21.07.2019, 16:41
Ուռուցքային հիվանդությունների 90%-ն առաջանում է ծխելու պատճառով:
Հայտնի է ուռուցքային հիվանդությունների 90% առաջացման պատճառը
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուռուցքային հիվանդությունների 90%-ն առաջանում է ծխելու պատճառով: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն: Բացի քաղցկեղից, ծխելը բարձրացնում է քրոնիկ բրոնխիտի, էմֆիզեմայի, սրտի հիվանդության, սեռական թուլության առաջացման ռիսկը:

Միաժամանակ, այն մարդկանց մոտ, ովքեր սկսել են ծխել 15 տարեկանից, քաղցկեղի վտանգն առաջանում է 5 անգամ ավելի հաճախ, քան նրանց մոտ, ովքեր սկսել են ծխել 25 տարեկանից հետո: Բացի այդ, ծխողի կյանքը կրճատվում է 20-25 տարով: -0-