Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը բաժանվել են

17.04.2020, 13:35
Երգիչ Հայկոն և դիզայներ Անահիտ Սիմոնյանն ամուսնալուծվել են
Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը բաժանվել են

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի է դարձել, որ երգիչ Հայկոն և նրա կինը՝ դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանը ամուսնալուծվել են:

Загружается новость ... "Лево"

Անահիտ Սիմոնյանն այդ տեղեկությունը հաստատել է Նազենի Հովհաննիսյանի Instagram-յան «Ինստամերկ» կոչվող ուղիղ եթերի ժամանակ:

Հիշեցնենք, որ հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը այս օրերին Instagram-ի իր էջում սկսել է նոր առցանց նախագիծ՝ «Ինստամերկ», որի շրջանակում ուղիղ եթերներով նա զրուցում է հայ աստղերի և հայտնիների հետ:

Անահիտ Սիմոնյանը ամուսնալուծության մասին լուրը հայտնել է Նազենի Հովհաննիսյանի Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ՝ նշելով, որ ինքն ու Հայկոն ամեն ինչ կանեն, որպեսզի իրենց երեխան այս որոշումից չտուժի:

Դիզայները հայտնել է, որ ինքն այժմ իր արդեն նախկին ամուսնու հետ ավելի ջերմ հարաբերությունների մեջ է, ավելի լավ ընկերներ են քան մեկ տարի առաջ։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2010 թվականին։ Նրանց միակ որդին՝ Արմանը, 10 տարեկան է։

Հայտնի է նաև, որ Անահիտն այժմ մեկուսացման մեջ, այդ մասին նա հայտնել էր իր Instagram-յան էջի սթորիներում, որտեղ երևում էր ժամանման և մեկուսացման պահը: -0-