ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի նիստում վավերացրեց Արգենտինայի հետ արձակուրդային և աշխատանքային գործունեության ծրագրով երկրների միջև համաձայնագիրը։
Ինչպես հայտնեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, երկրների միջև առանց մուտքի արտոնագրի համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2011 թվականին` թույլ տալով երկու երկրների քաղաքացիներին 50 օր ճամփորդել առանց վիզաների։
«Համաձայնագրով ամբողջովին վերացվել է վիզայի պահանջը զբոսաշրջության զարգացման համար, բայց չեն նախատեսվել աշխատանքի և ուսման դրույթները։ Հարաբորությունների զարգացման և փոխայցելությունների խթանման համար համաձայնագիր է ստորագրվել, որ երկու երկրների քաղաքացիներ հնարավորություն ունենան աշխատել արձակուրդի ընթացքում»,– ասաց Հովհաննիսյանը։
Загружается новость ... "Лево"
Նա նշեց, որ այդ դեպքում երկու երկրների քաղաքացիներին կտրամադրվի մուլտիվիզա, որը թույլ կտա աշխատել 6 ամսվա ընթացքում երկրում մեկ տարվա բնակության ընթացքում։ Այսպիսի վիզայի համար կարող են դիմել 18-30 տարեկան անձինք։
Լրացումները հնարավորություն կընձեռեն ուսանողներին կամ տարբեր ընկերությունների աշխատողներին աշխատել իրենց աշխատանքային կամ այլ արձակուրդի ընթացքում։
Փոխնախարարը նշեց, որ, չնայած քաղաքական կապերի բարձր մակարդակին, երկրների միջև տնտեսական և զբոսաշրջային կապերը դեռևս հետ են մնում։ 2018 թվականին Արգենտինայից Հայաստան է ժամանել պակաս, քան 2 հազար զբոսաշրջիկ, ինչը չի համապատասխանում առկա ներուժին, այդ թվում` հաշվի առնելով հայկական համայնքը։
«Ծրագրում ենք, որ նոր հնարավորությունից կօգտվի 200-300 ուսանող, ինչը թույլ կտա բարձրացնել Արգենտինայի հետ փոխհարաբերությունների որակը»,– ասաց Հովհաննիսյանը։ -0-