432.8
4.09
410.12
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը բարելավել է «Խաղաղասիրության գլոբալ ինդեքսի» իր դիրքերը

15:00
12 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Խաղաղասիրության 2019 թվականի գլոբալ ինդեքսում (Global Peace Index) Հայաստանը զբաղեցրել է 118-րդ հորիզոնականն աշխարհի 163 երկրների թվում` բարելավելով իր դիրքը երեք կետով նախորդ տարվա հետազոտության համեմատ:

Խաղաաղասիրության գլոբալ ինդեքսն աշխարհի երկրների խաղաղասիրությունը բնութագրող համալիր ցուցանիշ է, որտ չափվում է պետության ներսում բռնության մակարդակի և նրա արտաքին քաղաքականության ագրեսիվության մակարդակի չափման միջոցով:

Զեկույցի համաձայն, Հայաստանը տեղավորվել է Թաիլանդի (116 տեղ) և Քենիայի (119 տեղ) միջև: Միաժամանակ Հայաստանը շարունակում է մնալ խաղաղասիրության միջին մակարդակ ունեցող երկրների ցուցակում` հանրապետությունը քարտի վրա պատկերված է դեղին գույնով:
Հետազոտության համաձայն, «Ռուսաստան և Եվրասիա» տարածաշրջանում, որտեղ մտնում է 12 երկիր, Հայաստանն իններորդ հորիզոնականում է: Այդ տարածաշրջանում, մասնավորապես, առաջին երեք տողերը զբաղեցնում են Ղազախստանը (64), Մոլդովան (68) և Ղրղըզստանը (95), նրանց հետևում են` Բելառուսը (97), Վրաստանը (99), Ուզբեկստանը (102), Տաջիկստանը (105) և Թուրքմենստանը (115): Տարածաշրջանային այս խմբի աութսայդերներն են` Ադրբեջանը (130), Ուկրաինան (150) և Ռուսաստանը (154):

Իսլանդիան մնում է ամենախաղաղասեր երկրիրը 2008 թվականից: Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան և Դանիան նույնպես ամենախաղաղասեր երկրների հնգյակում են: Պակաս խաղաղասեր են Աֆղանստանը, Սիրիան, որն առաջին անգամ երկար տարիների ընթացքում վերջին տեղից բարձրացել է նախավերջին, ինչպես նաև Հարավային Սուդանը, Յեմենը և Իրաքը:

Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը ցույց է տալիս, թե որ պետություններն է կարելի համարել առավել անվտանգ (և հակառակը` վտանգավոր) մարդու կյանքի համար: Հետազոտությունն իրականացնում է Էկոնոմիկայի և խաղաղության միջազգային ինստիտուտը (The Institute for Economics and Peace): -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է