412.75
5.12
388.4
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայ փորձագետները ցրել են COVID-19-ի մասին տարածված 9 միֆ (ՎԻԴԵՈ)

11:40
05 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի՝ Հերացու անվան պետական ​​բժշկական համալսարանի(ԵՊԲՀ) մասնագետները ցրել են COVID-19-ի մասին միֆերն ու այն կեղծ պնդումները, որոնք տարածվում են Հայաստանում և ամբողջ աշխարհում`կորոնավիրուսային համաճարակի հետ կապված: Համալսարանի ռեկտոր, Առողջապահության նախկին նախարար և հայտնի ուրոլոգ Արմեն Մուրադյանի, ինչպես նաև ԵՊԲՀ մի շարք ամբիոնների դասախոսների մասնակցությամբ միջոցառումը հեռարձակվել է ուղիղ եթերում:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է բժիշկ-գիտնականների՝ COVID-19- ի վերաբերյալ ամենատարածված 9 միֆերի պարզաբանումները:

Միֆ 1. Համավարակ չկա, իրավիճակը ծանր չէ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան. առողջապահությունում, մասնավորապես բժշկության ոլորտում, ծայրահեղ կարծիքներ հայտնելիս պետք է զգույշ լինել, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է առողջությանը և մահվանը: Երբ վերակենդանացման բաժանմունքները լեփ-լեցուն են, ես չեմ կարծում, որ անհրաժեշտ է ասել. «Գիտեք, այս ամենը թատրոն է»: Խնդիր կա, դա պահանջում է պրոֆեսիոնալիզմ և ցանկացած ծայրահեղության բացառում:

Միֆ 2. Մահացության մակարդակը նվազել է, սա ոչ թե համավարակ է, այլ «փուչիկ»

ԵՊԲՀ հանրային առողջության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյան. մահացությունը և մահաբերությունը երկու տարբեր տերմին են: Մահաբերությունը մահացած հիվանդների տոկոսն է, ինչը ցույց է տալիս հիվանդության ծանրությունը: Մահացությունը հիվանդությունից մահացող մարդկանց տոկոսն է։ Մահացությունը կապված է հիվանդության տարածման և ծանրության հետ: Եթե ​​10 հիվանդից 9-ը մահանում են, բայց, օրինակ, տարեկան գրանցվում է հիվանդության 1-2 դեպք, ապա դա չի ազդում մահացության վրա: Կորոնավիրուսի դեպքում նույնպես կարևոր է տարբերակել մահացության և մահաբերության ցուցանիշները: Այսօր մահաբերության մակարդակը աճում է, բայց այն դեռևս կրիտիկական չէ և կազմում է 4-5%:

ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյան. կորոնավիրուսից մահվան հավանականությունը շատ ավելի մեծ է, քան մյուս վիրուսներից: Եվրոպական որոշ երկրներում մահացությունը կարող է հասնել մինչև 10% -ի: Հայաստանում ցուցանիշները այնքան էլ բարձր չեն, բայց ընդհանուր մահացության մակարդակը հաշվարկելու տեսանկյունից այն կազմում է 6%:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան. Հայաստանում մահաբերությունը (կորոնավիրուսից) կազմում է 6%, բայց մենք չենք կարող ճիշտ գնահատել բոլոր դեպքերը, քանի որ են ասիմպտոմ դեպքերի մի մասը չի արձանագրվում. երեխաներ, մարդիկ, ովքեր հիվանդանում են, բայց չեն դիմում բժշկի: Մենք դիմելիության և թեստավորման հետ կապված խնդիրներ ունենք: Եթե ​​մենք ունենայինք ամբողջական պատկերացում ՝ ասիմպտոմատիկ բոլոր դեպքերի վերաբերյալ, մահաբերության մակարդակը ավելի քիչ կլիներ, բայց, այնուամենայնիվ, խնդիրը լուրջ է, և զգոնությունը չպետք է կորցնել:

Միֆ 3. Դիմակները անարդյունավետ են կորոնավիրուսի դեմ պայքարում

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյան. մարդկությունը դեռևս չի ստեղծել բերանը և քիթը, որպես վիրուսի ներթափանցման և տարածման ուղիներ պաշտպանելու որևէ այլ միջոց: Դիմակների արդյունավետությունը կարող է լինել 0-ից 95%, ինչը կախված է դիմակի որակից, այն հիվանդ կամ առողջ մարդու կրելուց, քամու արագությունից և ուղղությունից և շատ այլ գործոններից: Երբ մենք տանից դուրս գալիս դիմակ ենք հագնում, մենք չգիտենք, թե ինչ իրավիճակի ենք բախվելու և ինչ հավանականությամբ այն կպաշտպանի մեզ: Բայց եթե նույնիսկ փոքր հավանականություն կա, իսկ այն կա, դիմակ կրելը պարտադիր է:

Միֆ 4. Տնային պայմաններում կարած դիմակները չեն պաշտպանի վարակից

Загружается новость ... "Лево"

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Մերի Տեր-Ստեփանյան. տնային պայմաններում կարված դիմակները կարող են բավականին արդյունավետ լինել վիրուսից պաշտպանվելու համար: Արդյունավետությունը ստուգելու տարրական միջոց կա նույնիսկ տնային պայմաններում. անհրաժեշտ է վերցնել վառվող մոմ և, այն պահելով դեմքից 10 սմ հեռավորության վրա, փորձել կրակը հանգցնել` փչելով դրա վրա դիմակի միջով: Եթե ​​դա հաջողվի, ապա դիմակի արդյունավետությունը ցածր է:

Ցանկալի է, որ դիմակները ունենան 3-4 շերտ: Բացի այդ, կարևոր է այն ճիշտ կրելը և արտաքինին մասին չդիպելը, քանի որ դրա վրա կեղտ է հավաքվում, ինչը կարող է հանգեցնել վարակի: Դիմակը պետք է ուղղել` բռնելով կողքի ժապավեններից: Կարևոր է նաև պահպանել ձեռքի հիգիենան դիմակը հագնելուց առաջ և հետո:

Միֆ 5. Եթե բոլորը դիմակներ կրեն, հնարավոր չի լինի ձևավորել կոլեկտիվ իմունիտետ

ԵՊԲՀ-ի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյան. եթե ոչ ոք վիրուսից չպաշտպանվի, մենք կոլեկտիվ իմունիտետ կունենանք, բայց այս դեպքում մեկ շաբաթվա ընթացքում կունենանք թոքաբորբով ավելի քան 1000 հիվանդ: Պետք է հասկանալ, որ կան հիվանդություններ, որոնք կարող են հանգեցնել թոքաբորբի տեսքով բարդությունների, որոնք պետք է բուժվեն: Եվ որքան շատ մարդիկ են պաշտպանվում և հետևում պարետատան կանոններին, այնքան ավելի շատ կնվազի հիվանդանոցներ և պոլիկլինիկաներ դիմելիության թիվը, և բժիշկները կհասցնեն բուժել հիվանդներին: Դիմակ հագնելը ճիշտ և անհրաժեշտ է:

Միֆ 6: 5G աշտարակները կորոնավիրուս են տարածում

ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյան. 5G տեխնոլոգիաները ամեն տեղ չկան, բայց ինչ-ինչ պատճառներով ամբողջ աշխարհը կարծիք է կազմել, որ նման երկրներում համավարակը ավելի շատ է տարածվում: Սա իրականում ճիշտ չէ: Կարծում եմ, որ սա հոգեբանական պաշտպանական մեխանիզմի դրսևորում է. մարդիկ չեն ցանկանում ընդունել իրականությունը և դրա խորքում ընկած է մահվան վախը:

Միֆ 7. վիտամին D- ն պաշտպանում է կորոնավիրուսից

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյան. վիտամին D-ն որոշակի դեր է խաղում սուր վարակիչ հիվանդություններից պաշտպանության գործում։ Կան նաև կասկածներ, որ այն արդյունավետ է նաև COVID-19- ի դեպքում, բայց դա վերջնականապես ապացուցված չէ: Հիմա աշխարհում հետազոտություններ են ընթանում այս տեսությունը հաստատելու համար:

Միֆ 8. Լավ իմունիտետ ունեցող մարդիկ չեն վարակվում COVID-19- ով կամ ասիմպտոմ են տանում հիվանդությունը

Загружается новость ... "Право"

ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյան. առողջ ապրելակերպի պահպանումը միշտ էլ ճիշտ է, բայց ոչ ոք ապահովագրված չէ կորոնավիրուսով վարակվելուց: Նույնիսկ երկվորյակ երեխաները կարող են նույն հիվանդությունը տարբեր կերպ տանել: Սա չի նշանակում, որ երեխաներից մեկը ավելի բարձր իմունիտետ ունի: Սա նշանակում է, որ երեխայի մարմինը համապատասխան պաշտպանություն ուներ որոշակի վիրուսի դեմ: Չկան մարդիկ, ովքեր բարձր իմունիտետ ունեն բոլոր հիվանդությունների դեմ։

Միֆ 9. Կորոնավիրուսով կարելի է վարակվել խանութից գնված մթերքների միջոցով

ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի Դոցենտ, Մելանյա Շմավոնյան. եթե չկատարել հիգիենայի կանոնները, հեշտությամբ կարելի է վարակվել, բայց ոչ անպայման կորոնավիրուսով: Կեղտոտ մրգերը, բանջարեղենը, կանաչեղենը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն աղիքային վարակի: Այն ամենին, ինչ տուն է բերվում, պետք է ավելի զգույշ վերաբերվել. սեղանին չլվացած սնունդ չդնել, կեղտոտ ձեռքերով չուտել և այլն: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում