«Հայ Մերքյուրի» Ռոբերտ Բագրատյանը պայթեցրել է Youtube–ը` նրա ելույթը ճանաչվել է ամենահուզականը (ՎԻԴԵՈ)
10:27
21 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ավարտվում է «Ձայնը. Երեխաներ 6» շոուի առաջին փուլը` կույր լսումները, սակայն համացանցում փոքրիկ աստղերի ելույթներն աննկարագրելի թվեր են հավաքում` շոուի մասնակիցների միանգամից հինգ համարներ դիտել է արդեն ավելի քան մեկ միլիոն մարդ։ «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն հատուկ առանձնացրել է Դոնի Ռոստովից 13–ամյա Ռոբերտ Բագրատյանին։
«Ամենահուզական ելույթներից մեկն է մանկական «Ձայնի» պատմության մեջ։ Ռոբերտի մեջ, կարծես, մտել էր ինքը` Ֆրեդի Մերքյուրին Show Must Go On–ի կատարման ժամանակ, իհարկե, «Բոհեմյան ռապսոդիայի» Ֆրեդին` սեթևեթ, գերպլաստիկ և շատ արտիստիկ»,– գրում է աղբյուրը։
Նշվում է, որ արդյունքի համար դա բավարար էր` տղան ստիպեց Սվետլանա Լոբոդային երջանկությունից ծնկի գալ, իսկ Պելագեային` բարձր երգել։
Ելույթից հետո բառացիորեն երկու օրվա ընթացքում տեսահոլովակը հավաքել է ավելի քան կես միլիոն դիտումներ։ Այժմ յություբյան պաշտոնական միլիոնի համար նրան չի հերիքում չնչին թիվ, սակայն հստակ կարելի է ասել, որ, հաշվի առնելով սոցցանցերը, այդ միլիոնն արդեն կա, իսկ Youtube–ում Ռոբերտը մոտ օրերին «միլիոնատեր» կդառնա։ -0-
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին