Գիտնականներն ալկոհոլի մահացու վտանգ են հայտնաբերել

26.10.2019, 17:08
Սպիրտային խմիչքների օգտագործումն անդառնալի փոփոխություններ է առաջացնում ուղեղում
Գիտնականներն ալկոհոլի մահացու վտանգ են հայտնաբերել
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պենսիլվանիայի համալսարանի և Մաունթ Սինայ Իկան բժշկական դպրոցի գիտնականները հայտնաբերել են, որ սպիրտային խմիչքների օգտագործումն անդառնալի փոփոխություններ է առաջացնում ուղեղում, որոնք ուժեղացնում են ալկոհոլային կախվածությունը և բարձրացնում են ռեցիդիվի ռիսկը բուժումից հետո։ Այդ մասին, ինչպես գրում է Lenta.ru–ն, ասվում է EurekAlert!–ում։

Մասնագետները ցույց են տվել, որ մկների լյարդում սպիրտի քայքայումից ստացվող ացետատը տեղափոխվում է գլխուղեղի ուսուցողական կենտրոն, որտեղ ուղղակիորեն ազդում է հատուկ սպիտակուցների ակտիվության վրա։ Վերջիններս կարևոր դեր են խաղում որոշակի գեների կանոնավորման հարցում` որպես էպիգենետիկ գործոններ։ Ի վերջո, կրծողներն ավելի ընկալունակ են դառնում ալկոհոլի օգտագործման հետ կապված ազդակների նկատմամբ։

Загружается новость ... "Право"

Գիտնականները մակնշել են սպիրտի մոլեկուլներն իզոտոպերով և հետևել դրանց տեղաշարժմանը մկների օրգանիզմում։ Պարզվել է, որ ացետատն ազդում է ACSS2 ֆերմենտի ակտիվության վրա, որը միացնում է ացետիլային խմբերը ԴՆԹ–ի և աշխատանքը որոշող գեների հետ կապված սպիտակուցները` գիստոնները։

Մասնագետների խոսքով, ACSS2–ը կարող է ալկոհոլային կախվածության դեմ պայքարի համար նախատեսված նոր դեղամիջոցների համար նպատակ դառնալ։ -0-