Գեղեցկությունը տարիք չի ճանաչում. 60–ամյա Աննա Մարգարյանը ճանաչվել է գեղեցկության թագուհի Կրասնոյարսկի երկրամասում
13.03.2019,
14:02
60–ամյա Աննա Մարգարյանը ճանաչվել է գեղեցկության թագուհի Կրասնոյարսկի երկրամասում:
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Շուշենսկոյե շրջկենտրոնում տեղի է ունեցել 60 տարեկանից բարձր կանանց շրջանում անցկացվող «Գեղեցկության թագուհի» մրցույթի եզրափակիչը, հաղորդում է «Среда24» պորտալը։
Մրցույթի ընթացքում յոթ մասնակիցները մրցել են այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են «Նայեք ինչ սիրունիկն եմ» («А вся такая - растакая»), «Փառքի րոպե», «Պարում ենք միասին», «Խզարիր» («Покажи класс»), «Դիմակահանդես»։ Դրսևորելով հնարամտություն և ծախսելով բավականին ժամանակ նախապատրաստվելու համար` մրցույթի մասնակիցները ցուցադրել են իրենց տաղանդը։
Մրցույթի հաղթող է ճանաչվել Երմակովսկոյե գյուղի 60–ամյա բնակչուհի Աննա Մարգարյանը։ Մրցույթի մասնակիցները ստացել են ծաղիկներ և հուշանվերներ։–0–