Facebook–ում խոստովանել են օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումը

14.08.2019, 19:13
Facebook կոնցեռնն իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից։
Facebook–ում խոստովանել են օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումը
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Facebook կոնցեռնն իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից։ Կոնցեռնը խոստովանել է դա Bloomberg գործակալության հարցմանն ի պատասխան, գրում է DW-ն։ 

Bloomberg–ը հայտարարության հատվածները հրապարակել է օգոստոսի 13–ին։
Facebook–ի ներկայացուցիչների խոսքով, օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումը և ձայնագրումը կատարվել է միայն վերջիններիս համաձայնութամբ և այլևս չի կատարվում սոցցանցում։

Загружается новость ... "Лево"

«Ինչպես Google-ն ու Apple-ը, մենք ևս կասեցրել ենք օգտատերերի աուդիոխոսակցությունների վերծանումը մոտ մեկ շաբաթ առաջ»,-ասվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ: Ըստ փաստաթղթի, Messenger-ի չաթից անանուն աուդիոհաղորդագրությունների վերծանման օգնությամբ ընկերությունը ստուգել է իր ռոբոտ ծրագրի արդյունավետությունը:

Տեղեկատվություն հավաքելու նպատակը միաժամանակ գովազդային հայտարարությունների և տեղեկատվական առաջարկությունների` օգտատերերի պահանջների համապատասխանության բարձրացումն է։

Միևնույն ժամանակ, ձայնային հաղորդագրությունների վերծանմամբ զբաղվող ընկերության աշխատակիցները հայտարարել են Bloomberg-ին, որ իրենց հայտնի չի եղել ոչ ձայնագրությունների ծագումը, ոչ վերծանման նպատակները: Որոշ դեպքերում դրանք անձնական բնույթի խոսակցություններ էին, անպարկեշտ բառապաշարով, ասվում է հաղորդագրության մեջ: Մինչդեռ Facebook-ը չէր իրազեկել իր օգտատերերին, որ իրենց խոսակցությունների ձայնագրությունները կարող են երրորդ անձանց ձեռքերում հայտնվել:

2018 թվականի ապրիլին Facebook–ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը «դավադրության տեսություն» է անվանել այն մեղադրանքները, որ ընկերությունը գաղտնալսում է օգտատերերի խոսակցությունները։ «Մենք դրանով չենք զբաղվում»,– այն ժամանակ ասել էր Ցուկերբերգը։ -0-