Facebook-ի բաժնետերերն առաջարկել են Ցուկերբերգին հեռացնել տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից
14.04.2019,
16:37
Մարկ Ցուկերբերգին Facebook-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից հեռացնելու հերթական փորձն է ձեռնարկվել:
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մարկ Ցուկերբերգին Facebook-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից հեռացնելու հերթական փորձն է ձեռնարկվել ընկերության բաժնետերերի ամենամյա հավաքից առաջ: Այս հարցը Facebook-ի կենտրոնակայանում քննարկելու առաջարկությունը նշվում է ապրիլի 12-ին ԱՄՆ արժեթղթերի և բորսաների դաշնային հանձնաժողով ուղղված ծանուցման մեջ:
«Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նախագահում է տնօրենների խորհրդոմ 2012 թվականից: Կրկնակի կարգի բաժնետերերին տիրապետելու իրավունքը նրան տրամադրում է քվեարկող բաժնետոմսերի մոտ 60 տոկոսը` խորհրդին նույնիսկ մեկ անկախ տնօրենի առկայության դեպքում թողնելով Ցուկերբերգի իշխանավարման լիազերությունների նկատմամբ վերահսկողության սահմանափակ հնարավորություն: Մենք վստահ ենք, որ տվյալ հանգամանքը թուլացնում է Facebook-ի ղեկավարությունը և դրա կառավարման վերահսկողությունը»,- ասվում է ծանուցման մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթում նշվում է, որ նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնների անջատումը մեղմում է շահերի բախման սրությունը, իսկ անկախ նախագահի ընտրությունն ապահովում է լիազորություն հստակ բաժանում գլխավոր տնօրենի և խորհրդի մյուս անդամների միջև:
Այսպիսի գաղափար առաջ է քաշվել բազմիցս: Այսպես, 2017 թվականին առաջարկությունը հավաքել է ձայների 51 տոկոսը, եթե չհաշվվեն ընկերության ղեկավարության և տնօրենների խորհրդի անդամների 13 ձայները: Ցուկերբերգին միայն գլխավոր տնօրենի պաշտոնը թողնելուց հրաժարումը հանգեցրել է Cambridge Analytica-ի հետ սկանդալի, չինական Huawei-ի հետ տվյալների փոխանակման, կեղծ լուրերի տարածմանը և 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին դրսից միջամտությանը, կարծում են Facebook-ի մինորիտար բաժնետերերից ոմանք: -0-