413.47
4
386.35
+16
Եղանակը Երևանում
Հայ

Երկրորդ ծնունդ. բժիշկները գանգուղեղի վնասվածքով փոքրիկի կյանք են փրկել Երևանում (ՎԻԴԵՈ)

21:35
20 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի–Արմենիա/. Սիրիահայ Գևորգյանների (Քևո) ընտանիքը 6 տարի առաջ գաղթեց Հայաստան: Հենց այստեղ էլ ծնվեց նրանց երկրորդ ու երկար սպասված երեխան: 2-ամյա Նարեկը երեք ամիս առաջ տանը սայլակից վայր է ընկնում և կորցնում գիտակցությունը: Երեխային շտապօգնությունը տեղափոխում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխայի հրաշալի փրկության մասին պատմում է Երևանի քաղաքապետարանը։

 «Երեխան անհաջող էր ընկել և ծայրահեղ ծանր վիճակում էր: Գանգուղեղում կամրջային երակները կտրվել էին, և ծավալային արյունազեղում՝ հեմատոմա էր առաջացել», - նշում է բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանը:

Հիվանդանոց տեղափոխվելու օրը ավելի քան 3 ժամ տևողությամբ բարդ վիրահատությունը հաջող անցավ, թեև երեխայի ապրելու հնարավորությունը գնահատվում էր ընդամենը 1 տոկոս:

«Բավական լայն մուտք կատարվեց՝ տրեպանացիա արվեց, հեռացվեց արյունակույտը: Մենք հասկանում էինք, որ արվածը բավարար չէ, և հնարավոր է ուղեղի այտուց առաջանա: Դրա համար հեռացված ոսկրային մասը սառեցվեց և պահվեց», - նշում է բժիշկը։

«Բժիշկները շատ չեն ասում, որ հավատում են հրաշքների, բայց այս դեպքում իսկապես բժշկական հրաշք էր»,- նշում է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Ինչպես հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, բժիշկները հաղթեցին, բայց կյանքի համար պայքարը շարունակվեց նաև հաջորդող երեք շաբաթներին:

 «Երկար ժամանակ՝ մոտ 20 օր, երեխան վերակենդանացման բաժանմունքում էր՝ արհեստական շնչառությամբ: Չէր տեսնում, չէր զգում և չէր արձագանքում: Մասնագետների աջակցությամբ հետզհետե այդ ամենը հաղթահարեցինք», - նշում է Նարեկի հայրը՝ Ներսես Քևոն:

«Բժիշկների շնորհիվ երեխաս 2-րդ ծնունդ ունեցավ: Մենք ընդհանրապես հույս չունեինք, որ ինքը կվերականգնվի: Ասում էին՝ կարող է փրկվել, բայց ոչ լիարժեք և հաշմանդամ կլինի, բայց ոչ, արդյունքը տեսնում ենք»,- նշում է երեխայի մայրը՝ Աստղիկ Մուրադյանը:



Ապաքինման դրական փոփոխությունները տեսանելի էին ամեն օր: Սակայն բժիշկների համար Նարեկի պատմությունն ավարտված չէր: Մարտի 7-ին կատարվեց երկրորդ վիրահատությունը և գանգոսկրի հեռացված հատվածը վերատեղադրվեց:

Այսօր Նարեկն արդեն ժպտում է, հասկանում ամեն ինչ ու փորձում խոսել: Ընկնելու օրից հետո ինքնուրույն առաջին քայլերը Նարեկն անում է մեր տեսախցիկի առջև:

«Նարեկն իմ այն առաջին հիվանդներից է, որ հրաշքով փրկվել է: Կարող եմ վստահորեն ասել, որ այս արդյունքի մեջ շատ մեծ դեր է խաղացել հավատը: Հիմա արդեն պայքարում ենք կյանքի որակի համար»,- ասում է նյարդավիրաբույժ Նառա Լալազարյանը:

Բժիշկները վստահ են, որ վերականգնողական կենտրոններում բուժումը շարունակելուց հետո Նարեկը կարող է լիարժեքորեն կյանք վերադառնալ:

Նարեկի պատմությունը մեկն է այն հարյուրավորներից, որոնց մասին քչերը գիտեն: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմը պայքարում ու բժշկական հրաշքներ է գործում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:52
18 Սեպտեմբերի 2023
Գիտնականները նշել են ինսուլտի ռիսկը 94%-ով ավելացնող գործոնները
Գիտնականները նշել են ուղեղի կաթվածի ռիսկը 94%-ով ավելացնող գործոնները
15:25
11 Սեպտեմբերի 2023
Եգիպտացորենի օգտակար և վնասակար հատկությունները
Եգիպտացորենն առանձնանում է ոչ միայն իր հնագույն ծագմամբ, այլև բաղադրությամբ
14:47
11 Սեպտեմբերի 2023
Ինչո՞վ է ձիթայուղն ավելի օգտակար արևածաղկի յուղից
Ինչո՞վ է ձիթայուղն ավելի օգտակար արևածաղկի յուղից
14:15
11 Սեպտեմբերի 2023
Չոր մեխակի 8 բուժիչ հատկությունները
Յուրաքանչյուր տանը կարելի է գտնել չորացրած մեխակ, բայց քչերը գիտեն դրա օգտակար հատկությունների մասին
13:37
11 Սեպտեմբերի 2023
Հրաշագործ միրգ. նռան 5 առավել օգտակար հատկությունները
Ներկայացնում ենք նռան 5 առավել օգտակար հատկությունները
11:29
07 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնում հայտնաբերվել է միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող Նորվեգիայի 36-ամյա քաղաքացի
Երևանում կենտրոնում հայտնաբերվել է Նորվեգիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող 36-ամյա մի քաղաքացի
12:57
31 Օգոստոսի 2023
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
13:03
30 Օգոստոսի 2023
ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
14:00
28 Օգոստոսի 2023
5 մթերք, որոնք արագացնում են դեմքի մաշկի ծերացումը
Դուք կարող եք հսկայական միջոցներ ծախսել երիտասարդացնող թանկարժեք կոսմետիկայի կամ պրոցեդուրների վրա, բայց մաշկը շարունակի ծերանալ
13:37
28 Օգոստոսի 2023
Ի՞նչ կլինի մարդու մարմնի հետ մեկ շաբաթ շաքարավազ չօգտագործելուց հետո (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ կլինի մարդու մարմնի հետ մեկ շաբաթ շաքարավազ չօգտագործելուց հետո. ՎԻԴԵՈ
13:00
28 Օգոստոսի 2023
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը՝ շաքարի նվազագույն պարունակությամբ
5 ամենաօգտակար միրգը՝ շաքարի նվազագույն պարունակությամբ
13:47
15 Օգոստոսի 2023
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Քաշը կորցնելը հեշտ բան չէ, բայց այդ անելու ամենաարդյունավետ միջոցը ֆիզիկական վարժություններն ու ճիշտ սննդակարգն է: Սակայն այդ դեպքում էլ արդյունք չի լինի, եթե կան սնվելու վատ սովորություններ