Երկրագնդին հզոր մագնիսական փոթորիկ է մոտենում

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Աստղագետները զգուշացրել են Երկրագնդին մոտեցող հզոր մագնիսական փոթորիկի մասին։ Արևային ակտիվության գագաթնակետը նախատեսվում է փետրվարի 27–ից մարտի 2–ն ընկած ժամանակահատվածում, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
Փորձագետները նշում են, որ այդ ժամանակահատվածում հնարավոր է ինքնազգացողության վատացում և խրոնիկ հիվանդությունների սրացում։
Բժիշկները խորհուրդ են տալիս առաջիկա օրերին ուշադրություն դարձնել սեփական առողջությանը և շատ հանգստանալ։
Երկրագնդի մակերեսին հասած արևային քամին կարող է առաջացնել անքնություն, ուժեղ գլխացավեր, սիրտ–անոթային համակարգի աշխատանքի խանգարում և բնավորության հաճախակի փոփոխություններ։
Հնարավոր են նաև խափանումներ կապի և նավիգացիայի արբանյակային համակարգերի աշխատանքում։–0–