Երկարակեցության 4 սովորություն

13.01.2018, 14:25
Երկար ապրելու նպատակն ուտոպիստական է թվում, չէ որ դրա համար անդադար վարսակափաթիլներով շիլա է պետք ուտել և մարզասրահ հաճախել։
Երկարակեցության 4 սովորություն
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Երկար ապրելու նպատակն ուտոպիստական է թվում, չէ որ դրա համար անդադար վարսակափաթիլներով շիլա է պետք ուտել և մարզասրահ հաճախել։ Բայց կան սովորություններ, որոնք կարող են ապահովել երկարակեցություն առանց ինքնազրկումների, պատմում է yaamilliarder.ru կայքը։

ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԵՖԻՐ. +14 ՏԱՐԻ

 - рис.1

Քրոնիկ հիվանդությունները խախտում են ԿՆՀ–ի աշխատանքը, այնպես որ ազատվեք ադրենալինի մշտական աղբյուրից և սովորեք նյարդային իրավիճակներին արձագանքել ավելի հանգիստ։ Պետք է սովորեն նաև ոչ միայն լիարժեք քնել, այլ նաև ճիշտ։ Ժամը 20։00–ից մինչև 1։00 արտադրվում է մելատոնին, որն օգնում է քնել, բայց այն արտադրվում է միայն մթության մեջ։

Ուստի պետք է կարողանալ բալանսավորել քնի ռեժիմը։ Ինչ վերաբերում է սննդին, ապա սննդակարգի 75 տոկոսը պետք է կազմի բուսական սնունդը, 25 տոկոսը` սպիտակուցներ, այդ թվում կաթնաթթվային մթերքներ` կեֆիր, որն ապահովում է աղիների միկրոֆլորայի բալանսը։

ԹԹՎԱԾԻՆ ԵՎ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ. + 6 ՏԱՐԻ

 - рис.2

Մկաններն ամեն օր պետք է աշխատեն։ Առավոտյան` մարզանք, օրվա ընթացքում` արագ քայլ, մարզումներ, թենիս, լող, աշխատանք ամառանոցում և այլն։

ՀՈԳՈՒ ԵՎ ՄՏՔԻ ԱՇԽԱՏԱՆՔ. + 3 ՏԱՐԻ

 - рис.3

Մարդու մեջ ի սկբանե դրված է կյանքի իմաստը որոնելու պահանջը։ Հոգու և գիտակցության կատարելագործումն օգնում են որոնումներին և դրանց հետևանք են դառնում։ Ընտանիքին, այլ մարդկանց ծառայելու բացակայությունը զրկում են ուրախությունից և տարիներ չեն ավելացնում։ Ստիպեք ձեր ուղեղին աշխատել` մտածեք, ընթերցեք, նոր հմտություններ ձեռք բերեք, փորձ, գիտելիքներ։ Դա նույնպես երկարացնում է կյանքը։

ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԻ. + 5 ՏԱՐԻ

 - рис.4

Ծխախոտի ծխի 90%–ը` շմոլ գազ է, 10% – ը` 4000 թունավոր խառնուրդներ և գոլորշիներ։ Այսինքն, կանոնավոր ծխելը մշտական թունավորում է և ծերացնում է բջիջները։
Ալկոհոլի չարաշահումը խանգարում է նյարդային համակարգի և լյարդի աշխատանքը։ Նվազեցրեք սպիրտային խմիչքների չափաբաժինները կամ հրաժարվեք դրանցից։ -0-