415.24
4.83
386.52
+28
Եղանակը Երևանում
Հայ

3 հայ գյուտարարներ, որոնց գաղափարները փոխել են աշխարհը դեպի լավը (ՖՈՏՈ)

16:46
29 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/․ Աշխարհը, որում մենք ապրում ենք, մեզ թվում է, եթե ոչ լավագույններից մեկը, ապա միակ հնարավորը: Այն, ինչը մեզ այսօր հասանելի է և համարվում է ինքնին բնական՝ մի քանի դար առաջ, հրաշք կհամարվեր: Եվ այս հրաշքները հեղինակներ ունեն:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը կազմել է պատմական այն երեք կարևորագույն հայ անձանց վարկանիշը, որոնց գյուտերն ու գաղափարները իրենց ազդեցությունն են ունեցել աշխարհի ապրելակերպի վրա:

Ալեք Մանուկյան, գործարար, գյուտարար, բարերար

алек манукян
Ալեք Մանուկյանը ծնվել է 1901 թ․-ին Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, իսկ այդ ժամանակ՝ Օսմանյան կայսրության մաս): Փախչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից՝ նա գաղթել է Միացյալ Նահանգներ: 

Ժամանելով Միացյալ Նահանգներ որպես փախստական​​՝ նա քրտնաջան աշխատանքով հասել է հսկայական հաջողությունների: Մանուկյանը ստեղծել է «Delta»-ն` առաջին հաջող առևտրային ծորակը՝ մեկ բռնակով: Նրան հաջողվել է իրականացնել դասական ամերիկյան երազանքը: Այսօր ամբողջ աշխարհը օգտագործում է նրա հանճարեղության չափ պարզ գյուտը: Գործարարը նվիրաբերելով միլիոնավոր դոլարներ, իր ունեցվածքը ուղղել է կրթական և բարեգործական ծրագրերի, որոնցից շատերը ծառայում են տասնյակ երկրների հայ համայնքին: 

Բորիս Բաբայան, գերհամակարգչի ստեղծողը

Борис Бабаян

Բորիս Բաբայանը այն մարդկանցից մեկն է, ով շատ բան է արել գերհամակարգիչների ստեղծման և զարգացման համար: Նա այս ոլորտում առաջիններից մեկն է եղել և հսկայական դեր է խաղացել խորհրդային ​​գերհամակարգչային համակարգերի ստեղծման և զարգացման գործում: Բաբայանը և իր գործընկերները 1978 թ.-ին մշակել են «Эльбрус-1» սուպերսկալյարային համակարգիչը, որը Խորհրդային Միությունում օգտագործվում էր միջուկային էներգետիկայի և տիեզերական արդյունաբերության մեջ:

Ռայմոնդ Վահան Դամադյան, ամերիկահայ գիտնական և գյուտարար

Раймонд Ваган Дамадьян

Դամադյանը մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի գյուտարարն է: 1988-ին գիտնականը ստացել է տեխնոլոգիայի ազգային մեդալ: Սկաների առաջին օրինակն այժմ ցուցադրվում է Գյուտարարների փառքի ազգային թանգարանում (Աքրոն, Օհայո, ԱՄՆ): Նրա աշխատանքը ճանաչում են ստացել ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել