Եռամյա փոքրիկն ընկել է 11–մետրանոց բարձրությունից ռիքշայի մեջ (ՎԻԴԵՈ)

22.10.2019, 13:25
Հնդկական Մադխյա Պրադեշ նահանգում եռամյա երեխան ընկել է երկրորդ հարկի պատշգամբից
Եռամյա փոքրիկն ընկել է 11–մետրանոց բարձրությունից ռիքշայի մեջ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հնդկական Մադխյա Պրադեշ նահանգում եռամյա երեխան ընկել է երկրորդ հարկի պատշգամբից և հրաշքով ողջ է մնացել, գրում է life.ru–ն։

Փոքրիկը պատշգամբում խաղալիս է եղել, բայց ինչ–որ պահի հանկարծ կորցրել է հավասարակշռությունը և ընկել գրեթե 11–մետրանոց բարձրությունից։

Տեսահսկման խցիկի կադրերում երևում է, թե ինչպես է ճակատագրական պահին տան ճանապարհով ռիքշա անցել, և երեխան ընկել է հենց դրա մեջ։

Շոկահար տղամարդը փորձել է օգնել երեխային, ում միանգամից շրջապատել են ականատեսները։ Ավելի ուշ երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան զննել են և որևէ վնասվածքներ չեն հայտնաբերել, գրում է Daily Mail–ը։

Երեխայի ծնողները շնորհակալություն են հայտնել ռիքշայի վարորդին` նոր հագուստ գնելով նրա համար, իսկ նրա երեխաներին` անուշեղեն։ -0-