630.16
7.24
518.61
+27
Եղանակը Երևանում
Հայ

«Ձայնի» աստղ Անդրեյ Դավիդյանի մահվան պատճառները կպարզի դատախազությունը

20:12
13 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի- Արմենիա/. «Ձայնը» նախագծի ամենավառ մասնակիցներից մեկը՝ Անդրեյ Դավիդյանը, Բոտկինի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել նախորդ ուրբաթ:

Բժիշկները նրան ախտորոշել էին իշեմիկ ինսուլտ: Ավելի ուշ երաժիշտը կոմայի մեջ հայտնվեց: Ցավոք, այս դեպքում բժշկությունն անզոր գտնվեց, և կիրակի լույս գիշերը՝ նոյեմբերի 13-ին, Անդրեյ Դավիդյանը մահացավ: Նա 60 տարեկան էր:

«Քիչ առաջ խոսում էի Մոսկվայի դատախազության ներկայացուցիչների հետ, ովքեր պարզելու են Անդրեյի հանկարծակի մահվան պատճառները,- kp.ru-ին է պատմել նրա տնօրեն Յուրի Դենիսովը: - Ամենայն հավանականությամբ, դատախազությունը հարցեր ունի ուղղելու մեր բժշկությանը»:

Դենիսովը հայտնել է, որ երեք շաբաթ առաջ Անդրեյը կույր աղու վիրահատություն էր տարել ընդհանուր անզգայացմամբ:

«Այնուհետև, չգիտես ինչու, ևս մեկ վիրահատություն պահանջվեց: Ու կրկին ընդհանուր անզգայացմամբ: Ինչու՞: Անհասկանալի է: Սովորաբար բորբոքված կույր աղին հեռացնում են տեղային անզգայացմամբ: Անդրեյը նոր էր սկսում կազդուրվել հիվանդանոցից հետո, երբ իշեմիկ ինսուլտ ունեցավ: Կրկին նրան տարան հիվանդանոց, այնտեղ սրտի կանգ եղավ: Երեք օր անցկացրեց կոմայում, իսկ գիշերը մահացավ»,- ասել է նա:

«Դրան դժվար է հավատալ: «Ձայնից» հետռո ստեղծագործական վերելք էր ապրում, նրան ճանաչում էին փողոցում, հրավիրում հյուրախաղերի: Մենք միասին ելույթ ենք ունեցել Ամերիկայում: Նա առհասարակ բացառիկ էր, երկրորդ այդպիսին, ուրիշ Անդրեյ չկա: Եվ հանկարծ մարդը, ով լի է կյանքով, ծրագրերով, լավատեսությամբ, այսքան հանկարծակի հեռացավ»,- պատմել է Դենիսովը:

Անդրեյ Դավիդյանն աշխատում էր «СВ», «Ռոք ատելիե», «Նահանջ տարի» խմբերի հետ, մասնակցում «Եզրափակելով շրջանը» երգի ձայնագրություններին ռուսական ռոքի աստղերի հետ: Նրան ճանաչում էր բերել «Ձայնը» երկրորդ նախագծի մասնակցությունը:

«Ձայնի» վառ ելույթից հետո երաժիշտը սկսեց համերգներ և ստեղծագործական երեկոներ ունենալ: Յուրաքանչյուր ելույթ յուրահատուկ մթնոլորտ էր, տարբեր երաժշտական գործիքների վիրտուոզ տիրապետում և ձայնային շշմեցնող իմպրովիզացիաներ: Անդրեյ Դավիդյանի երգացանկն ընդգրկում էր ոչ միայն հայտնի կոմպոզիցիաներ, այլ նաև հեղինակային երգեր: -0-
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:17
13 Հունիսի 2021
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում.ՎԻԴԵՈ
13:57
13 Հունիսի 2021
Հայտնի է կախվածություն առաջացնող մթերքների տասնյակը
Հրապարակվել է առավել ուժեղ կախվածություն առաջացնող մթերքների ցանկը
12:25
13 Հունիսի 2021
4 մթերք, որոնց հետ վնաս է ուտել տապակած կարտոֆիլ
Ներկայացնում ենք 4 մթերք, որոնց հետ վնաս է ուտել տապակած կարտոֆիլ
11:37
13 Հունիսի 2021
Ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ
Ներկայացնում ենք ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ
14:17
10 Հունիսի 2021
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
Ներկայացնում ենք անհավանական դիետա, որի միջոցով կարելի է 5 օրում նիհարել 6 կիլոգրամ
10:26
10 Հունիսի 2021
5 հիվանդություններ, որոնք «վախենում» են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը
10:34
08 Հունիսի 2021
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություն, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություն, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
13:46
07 Հունիսի 2021
Քիմ Քարդաշյանն ընտանեկան հուզիչ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանն ընտանեկան հուզիչ լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
19:40
06 Հունիսի 2021
«Պարզապես բոմբ է».Օլգա Բուզովան Գոհար Ավետիսյանի կողմից արված make up–ով մասնակցել է «Муз-ТВ»–ի մրցանակաբաշխությանը (ՎԻԴԵՈ)
«Պարզապես բոմբ է».Օլգա Բուզովան Գոհար Ավետիսյանի կողմից արված make up–ով մասնակցել է «Муз-ТВ»–ի մրցանակաբաշխությանը.ՎԻԴԵՈ
14:57
05 Հունիսի 2021
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
13:37
05 Հունիսի 2021
Հայտնի է առողջության համար շոկոլադի անվնաս չափաբաժինը
Բժիշկները նշել են առողջության համար շոկոլադի անվնաս չափաբաժինը
18:35
03 Հունիսի 2021
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել