«Դուք շատ երկար եք նստել Ձեր տեղում»․ ՀՀ նախկին վարչապետի բաց նամակը՝ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

17.07.2020, 21:59
ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը բաց նամակ է գրել Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
«Դուք շատ երկար եք նստել Ձեր տեղում»․ ՀՀ նախկին վարչապետի բաց նամակը՝ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը բաց նամակ է գրել Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին:

Ներկայացնում ենք Արմեն Դարբինյանի նամակի ամբողջական տեքստը, որն էքսկլյուզիվ տրամադրվել է «Նովոստի – Արմենիա» գործակալությանը:

Հարգարժա՛ն պարոն դեսպան,

Անկեղծ ասած, Դուք ինձ շատ եք հիասթափեցրել:

Ես Ձեզ հիշում եմ դեռևս խորհրդային տարիներից` սիրո ծլվլացող երգչին, ով պատրաստ էր «համբուրել ավազը », որի վրա ՆԱ քայլել է ... Նա ինչ-որ կերպ, Ձեր այդ սոխակի կերպարը չի համապատասխանում արծվին, որը Դուք եք ներկայացնում, երբ տալիս եք համարձակ հարցազրույցներ, որոնք խորհրդային ինտելիգենտ-​​ ստեղծարարին սազական չեն», - ընդգծել է նախկին վարչապետը:

Загружается новость ... "Лево"

Մեկ վայրկյան մտածեք, թե ԻՆՉ եք հեռարձակում ռուս հանդիսատեսի առջև. խրոխտանում քանակով (ձեր հայրենակիցների 10 միլիոնը ՝ ընդդեմ 2,5 միլիոնի, ըստ ձեզ՝ հայեր): Դուք պատրաստվում եք քանակո՞վ հաղթել: Իսկապե՞ս: Այսինքն՝ Դուք` ադրբեջանական պաշտոնական դեմքը, հայտարարում եք, որ պատրաստ եք մեծ թվով ադրբեջանցիների դատապարտել մահվան հայերի դեմ պատերազմո՞ւմ: Եվ վստահ եք, որ արտահայտում եք ձեր հայրենակիցների կա՞մքը: Հիշեցնե՞մ Ձեզ բազմաթիվ, նույնիսկ վերջին, «քանակի»՝ «որակի» դեմ ջախջախիչ պարտությունների օրինակները, թե՞ ինքներդ google-ում կփնտրեք և կկարդաք:

Կամ պարծենում եք, որ Ձեր երկիրը հարուստ է, և, հետևաբար, առավելություն ունեք: Դուք իսկապես այդպե՞ս եք մտածում: Գիտե՞ք, արդյոք, որ իսկապես հարուստ երկրներն ու համայնքները խաղաղության են ձգտում, ոչ թե պատերազմի: Եվ եթե դուք «հարուստ» երկրի ներկայացուցիչ եք, որը պայքարում է պատերազմի համար, ապա դուք հարուստ չեք, այլ միայն «փող ունեցող աղքատ մարդ», ով երբեք պատերազմից հաղթանակած դուրս չի գա:

Կամ խոսում եք Ադրբեջանի «ենթակառուցվածքների զարգացման» մասին, որպես պատերազմ սկսելու ևս մեկ հիմք: Եվ կրկին անհամապատասխանություն: Պատերազմի ամենացանկալի թիրախը թշնամու ենթակառուցվածքն է: Հատկապես՝ զարգացածը: Ոչինչ չե՞ք շփոթում:

Եվ, վերջապես, ձեր վերջին փաստարկը `դուք ձեր երկրի մասին խոսում եք որպես «զինված », և նորից խրոխտանում եք դրանով: Դրան ի պատասխան, պարոն դեսպան, ես ձեզ կասեմ, որ ցանկացած բանակի համար լավագույն զենքը գաղափարն է, որը թրթռում է պատերազմող զինվորների սրտում: Եվ եթե ձեզ համար գաղափարը հողատարածք է, հայ զինվորի համար գաղափարը՝ իրենց հողում ապրելու և զարգանալու ազատությունն է առանց արտաքին միջամտության, հատկապես՝ ձեր: Հետևաբար, մենք ակնհայտորեն ավելի լավ ենք զինված:

Ընդհանրապես, պարոն դեսպան, ինձ թվում է, դուք շատ երկար եք նստել Ձեր տեղում: Վերջերս մենք ականատես եղանք՝ երշիկով և օղով իր տեղում երկար նստած մեկ այլ մարդու հրապարակային քոթակմանը: Դուք նույնպես պետք է փոխեք մենյուն քանի դեռ Ձեզ չեն քոթակել:

Եվ վերջինը `մի փոխեք ձեր դերը, պարոն դեսպան: Դուք, որպես սոխակ, շատ ավելի համակրելի եք։

Պատիվ ունեմ,

Պրոֆեսոր Արմեն Դարբինյան
ՀՀ նախկին վարչապետ:

Դեսպանի հայտարարությունը

Բյուլբյուլօղլին օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանը «կոնֆլիկտի սրացում չի ցանկանում», «հարցի խաղաղ լուծման կողմնակից է», բայց «տասը միլիոն մարդ չի կարող 30 տարի սպասել, որպեսզի 2,5 միլիոնանոց պետությունը իր զորքերը դուրս բերի մեր տարածքից»։ Նա նաև ասել էր, որ «հասարակությունը եռում է և իշխանություններից վճռական գործողություններ է պահանջում»:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Загружается новость ... "Право"
Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր:

Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0-