Դուբայի հայտնի երկնաքերերը լուսավորվել են հայկական դրոշի գույներով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
21.09.2020,
23:07
Արաբական Միացյալ Էմիրությունների հայտնի երկնաքերերի վրա հայտնվել է հայկական եռագույնը․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության և Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերը սեպտեմբերի 21-ին ՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ, ներկվել են Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այս մասին ասվում է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Загружается новость ...
"Право"
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 29–ամյակը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ:
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։-0-