1 կգ-ն՝ 6221 դոլար. Հնդկաստանում պատրաստել են ամենաթանկ շոկոլադը (ՖՈՏՈ)

27.01.2020, 15:59
1 կգ-ն՝ 6221 դոլար. Հնդկաստանում պատրաստել են ամենաթանկ շոկոլադը. ՖՈՏՈ
1 կգ-ն՝ 6221 դոլար. Հնդկաստանում պատրաստել են ամենաթանկ շոկոլադը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հնդկական Մումբայ քաղաքում ստեղծել են աշխարհի ամենաթանկ շոկոլադը: Քաղցրավենիքը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է korrespondent.net-ը:

Տրյուֆելային կոնֆետների մեկ կիլոգրամը կարժենա 6221 դոլար: Նախորդ ռեկորդը գնի առումով գրանցել էր դանիական արտադրության շոկոլադը՝ կազմելով 5700 դոլար մեկ կիլոգրամի դիմաց: 

Թանկարժեք քաղցրավենիքը ստեղծող հրուշակագործ Ֆիլիպ Կոնտիսինիի մտահղացմամբ հավաքածուն կազմող երեք կոնֆետները խորհրդանշում են մարդու կյանքի երեք փուլերը՝ ծնունդ, դաստիարակություն և կործանում:

Կոնֆետների գինը բարձր է հազվագյուտ բաղադրիչների հաշվին՝ Ճամայկայի «Կապույտ սար» անվամբ սուրճ, Տահիտիի վանիլային կակաոյի սերմեր, բելգիական սպիտակ շոկոլադ և իտալական տեսակի պնդուկ:

Բացի այդ կոնֆետները կարտադրվեն սահմանափակ քանակությամբ հատուկ ձեռագործ փայտե տուփերով: Յուրաքանչյուրը կպարունակի 15 տրյուֆել՝ ամեն մեկը 15 գ քաշով: Նման մեկ տուփի արժեքը կկազմի 1400 դոլար: -0-