Դեպի ԱՄՆ չվերթի տասնյակ ուղևորներ տուժել են տուրբուլենտության հետևանքով
10.03.2019,
13:59
Ոչ պակաս, քան 29 մարդ վնասվածքներ է ստացել Ստամբուլից Նյու Յորք չվերթի ընթացքում տուրբուլենտության հետևանքով:

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ոչ պակաս, քան 29 մարդ վնասվածքներ է ստացել Ստամբուլից Նյու Յորք չվերթի ընթացքում տուրբուլենտության հետևանքով: Այդ մասին հայտնում է NBC-ն, գրում է gazeta.ru-ն:
Առկա տվյալներով, օդանավում ընդհանուր առմամբ եղել է 326 ուղևոր և անձնակազմի 21 անդամ: Օդանավը տուրբուլենտության գոտում է հայտնվել Նյու Յորքի Քենեդու անվան օդանավակայանի հարակից տարածքում:
Ինչպես նշվում է, տուժածների մեծամասնության մոտ կան սալջարդեր և վերքեր, լուրջ վնասվածքների մասին այս պահին տեղեկություն չի հաղորդվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ-Պետերբուրգում օդանավակայանը փակել են եղանակային պայմանների պատճառով: -0-