Չումակովն ու Կովալչուկը Զատիկը նշել են «հայկական ձևով» (ՎԻԴԵՈ)

20.04.2020, 14:26
Չումակովն ու Կովալչուկը Զատիկը նշել են «հայկական ձևով». ՎԻԴԵՈ
Չումակովն ու Կովալչուկը Զատիկը նշել են «հայկական ձևով» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայազգի ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովն իր կնոջ՝ Յուլիա Կովալչուկի հետ Զատիկը նշել է «հայկական ձևով»:

Загружается новость ... "Лево"

Կովալչուկի կինը նախօրեին իր Instagram-ի էջում տեսանյութ է հրապարակել, որով շնորհավորում է բոլորի Զատիկը:

Տեսանյութ հրապարակելուն կից երգչուհին նշել է, որ ամուսնու հետ միասին լսում է հայկական ջազ: Ինքը՝ Չումակովը, ետին պլանում խորոված է պատրաստել:

«Զատիկ: Այսօր ինձ հետ ամենաթանկ խորոված սարքողն է»,- նշել է Կովալչուկը՝ ցույց տալով Չումակովին, ով մսի կտորներն էր պտտում մանղալի վրա:

Ալեքսեյ Չումակովը մի քանի բառ հայերեն է ասում՝ նշելով, որ ինքը ամենաթանկ խորոված պատրաստողն է:

Վերջում զույգը միասին պարում է հայկական երաժշտության ներքո: -0-