Բիզնես գաղտնիքներ Քիմ Քարդաշյանից. ինչպես 2 մլն դոլար վաստակել 5 րոպեում (ՖՈՏՈ)

12.09.2019, 21:08
Skims շտկող ներքնազգեստի վաճառքի գործարկումը կայացել է սեպտեմբերի 10–ին
Բիզնես գաղտնիքներ Քիմ Քարդաշյանից. ինչպես 2 մլն դոլար վաստակել 5 րոպեում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ մոդել, ռեալիթի շոուի աստղ և բիզնես Քիմ Քարդաշյանը 2 միլիոն դոլար է վաստակել 5 րոպեում սեփական Skims ապրանքանիշի ներքնազգեստի վաճառքից, գրում է lenta.ru–ն` հղում անելով TMZ–ին։

Նշվում է, որ Skims շտկող ներքնազգեստի վաճառքի գործարկումը կայացել է սեպտեմբերի 10–ին, և հաշված րոպեներում բոլոր ցուցանմուշները վաճառվել են։ Սկզբում կայքը «կախվել է»` ներքնազգեստը ձեռք բերել ցանկացողների թվից, իսկ այնուհետև թիմն օպերատիվ կերպով համալրել է ապրանքի պաշարները, որ պատվիրատուների գնումները ժամանակին մատակարարվեն։

Պարբերականի տվյալներով, վաճառքների այսպիսի մակարդակը կարելի է ռեկորդային համարել։ Օրինակ, Spanx ապրանքանիշի ներքնազգեստի տարեկան շահույթը կազմել է 4 միլիոն դոլար, իսկ Քիմ Քարդաշյանն այդ գումարի կեսը կարողացել է վաստակել մի քանի րոպեում։

Օգոստոսին Քիմ Քարդաշյան–Ուեսթը ներկայացրել է ներքնազգեստի իր Kimono ապրանքանիշի նոր անունը, որը ստիպված է եղել փոխել ճապոնացիների վրդովմունքի պատճառով։ Կինն այս մասին հայտնել է իր Ինստագրամում։ Նոր անվանման ընտրության հարցում նրան օգնել են բաժանորդները։ -0-