Արտուշ պապիի բնակարանը վերանորոգվել է (ՎԻԴԵՈ)

20.05.2020, 15:45
Արտուշ պապիի բնակարանն ամբողջությամբ վերանորոգվել է. ՎԻԴԵՈ
Արտուշ պապիի բնակարանը վերանորոգվել է (ՎԻԴԵՈ)
Երևան, 20 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․Արդեն բոլորին հայտնի Արտուշ պապիի տունը վերանորոգվել է։

Ամբողջովին փոխվել է տան հատակը, ներկվել են պատերը, տեղադրվել են նոր պատուհաններ։

Տեղադրվել է նաև նոր կենցաղային տեխնիկա և կահույք։

Загружается новость ... "Право"
Հիշեցնենք, որ 82-ամյա Արտուշ Միրզոյանի մասին բոլորն իմացան այն բանից հետո, երբ ապրիլի 24-ին նա ծաղիկներով գնացել էր Ծիծեռնակաբերդ՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա հայտնել է, որ տեղեկացված չի եղել սահմանափակումների մասին։ Պապիկը ցանկացել է, այնուամնեայնիվ, մոտենալ հուշահամալիրին և ծաղիկները խոնարհել անմար կրակի մոտ, ինչես արել է դա ամեն տարի։
  
Ավելի ուշ նրան պետական մակարդակով ճանապարհեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղիկներն անմար կրակի մոտ խոնարհելու։-0-