Հսկա բլիթ. Արցախում ժենգյալով հացի պատրաստման ռեկորդ է գրանցվել (ՖՈՏՈ)

15.12.2018, 12:59
Ռեկորդը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»
Հսկա բլիթ. Արցախում ժենգյալով հացի պատրաստման ռեկորդ է գրանցվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հադրութում ժենգյալով հացի պատրաստման ռեկորդ է գրանցվել, գրում է «Դիզակ» թերթը:

Ըստ աղբյուրի, 1 ժամ 30 րոպեում տանտիկինները պատրաստել են 20 կգ 885 գրամ քաշով և 3 մետր երկարությամբ ու 73սմ լայնությամբ ժենգյալով հաց:

Այն պատրաստելու համար օգտագործվել է 26 անուն կանաչու տեսակ, որոնք աճում են միայն Արցախում: Անհավանական չափերի ժենգյալով հացը պատրաստվել է չափերին համապատասխանող հատուկ սաջի վրա:



Հատուկ հանձնաժողովի կողմից կատարվել է ռեկորդի գրանցման արձանագրություն, իսկ ռեկորդը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»:

«Ռեկորդային չափերի ու քաշի Ժենգյալով հացի պատրաստումը նախաձեռնել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը, որին անմիջական աջակցություն է ցուցաբերել Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը»,- գրում է թերթը: -0-