423.85
4.07
402.21
+19
Եղանակը Երևանում
Հայ

«Armenian Assembly» ՀԿ-ն ամփոփեց առաջին տարվա արդյունքները և ներկայացրեց 2019-2020 թթ. ծրագրերը (ՖՈՏՈ)

18:03
31 Մայիսի 2019

 ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Armenian Assembly» հասարակական կազմակերպությունը ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայ առաքելական եկեղեցու թեմի մասնակցությամբ և աջակցությամբ մայիսի 27-ից հունիսի 1-ն անցկացնում է Հայկական մշակույթի օրերը Մոսկվայում:

Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդանշական տոնական օրը, «Armenian Assembly» ՀԿ-ն Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի շրջանակում անցկացրեց իր Նախագահության խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվեցին առաջին տարվա աշխատանքների արդյունքները՝ կազմակերպության գործունեության բոլոր ոլորտների՝ մշակութային, կրթական, տուրիզմի և IT ծրագրերի ամփոփումները: 

Նախագահության խորհդի նիստը Հայկական մշակույթի օրերի առանձին մասն է, որի նպատակը հայկական մշակույթի և ավանդույթների հանրահռչակումն ու «Armenian Assmebly» ՀԿ-ի գործունեության արդյունքների ներկայացումն է: 

Spring, Спринг

Հանդիպման ընթացքում Նախագահական խորհրդի անդամները քննարկեցին «Armenian Assembly»-ի ընթացիկ ծրագրերը, դրանց իրականացման փուլերն ու ժամկետները և դիտարկեցին 2019 թվականի համար ծրագրված նախաձեռնությունները: 

Հայկական մշակույթի օրերի առանցքային միջոցառումը GOURMET FEST-ն էր՝ առաջին և իր տեսակի մեջ եզակի գաստրոնոմիկ երեկոն, որին մասնակցում էին Միշլեն աստղ ունեցող ռեստորանների երկու հայտնի շեֆ-խոհարարներ՝ Կարեն Թորոսյանը (Bozar ռեստորան, Բրյուսել, Բելգիա) և Ստեֆանո Չիոտին (Nostrano ռեստորան, Պեարո, Իտալիա), Հայաստանի առաջատար ռեստորանների (Չինար,The Club, Մայրիգ, Լավաշ) շեֆ-խոհարարների և Ararat Park Hyatt Moscow հյուրանոցի շեֆ-խոհարար Նարեկ Ավագյանի մասնակցությամբ: 

Նրանց համատեղ ստեղծարարության արդյունքն առանձնահատուկ ճաշացանկն էր, որը հայկական ավանդական և բարձրակարգ խոհանոցի ֆյուժնն էր՝ հայկական ինգրեդիենտների և եվրոպական խոհանոցի տեխնիկայի օգտագործման վրա հիմնված: 

Spring, Спринг

Երեկույթի ընթացքում հայտարարվեց Armenian Assembly-ի նոր նախագծի՝ GOURMET FEST-ի թողարկման մասին, որը կմեկնարկի Երևանում աշնանը MasterCard и ВТБ Հայաստան գործընկերների հետ միասին: 

«Armenian Assembly» ՀԿ-ն միավորում է Սփյուռքի հաջողակ և իրազեկ ներկայացուցիչներին, ովքեր իրենց ոլորտի գիտակներն են և զինված են այնպիսի արժեքավոր գիտելիքներով ու փորձով, որոնք կնպաստեն կազմակերպության առջև դրված նպատակների իրականացմանը: 

«Armenian Assembly»-ն 2018-2019 թթ.-ին իրականացրել է տասնյակից ավել ամենատարբեր և նշանակալի նախագծեր, որոնց թվում են Armenia Guide զբոսաշրջային պորտալը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ՏՏ, զբոսաշրջության և lifestyle-կառավարման ոլորտներում տարածաշրջանային կրթական կենտրոնների բացումը,

Մոսկվայի Գնեսինների անվան միջնակարգ երաժշտական դպրոցում դուդուկի դասարանի բացումը և միասնական եկեղեցական էլեկտրոնային հարթակի մշակումը, որը կմիավորի սփյուռքի թեմերը, եկեղեցիներն ու կրթական հաստատությունները: 

«Armenian Assembly» հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանում և Սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերի աջակցությունն ու իրականացումն է: 

«Armenian Assembly» իր ակտիվ գործունեության առաջին տարվա ընթացքում իրականացրել և աջակցել է մշակութային, կրթական, կրոնական-լուսավորչական, զբոսաշրջային և այլ նախագծեր:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով