«Անկանխատեսելի բառի իմաստն ինձ դեռևս այսքան ծանոթ չէր եղել...»` Սրբուկը պատմել է իր զգացողությունների մասին «Եվրատեսիլ 2019»–ի ձախողումից հետո

17.05.2019, 11:09
Նախօրեին Srbuk–ը չանցավ  «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ։
«Անկանխատեսելի բառի իմաստն ինձ դեռևս այսքան ծանոթ չէր եղել...»` Սրբուկը պատմել է իր զգացողությունների մասին «Եվրատեսիլ 2019»–ի ձախողումից հետո
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Srbuk–ը կիսաեզրափակչի ձախողումից հետո գրառում է կատարել Facebook–ի իր էջում։

«Անկանխատեսելի բառի իմաստն ինձ դեռևս այսքան ծանոթ չէր եղել... Շնորհակալություն բառը սիրել եմ միշտ, բայց այն այսքան քիչ չի թվացել։ Իսկապես շնորհակալ եմ բոլորից, որ կողքիս էիք/եք այս ընթացքում, որ սատարում ու հավատում էիք ինձ։ Ցավոք չստացվեց այն, ինչ ակնկալում էի ու ինչին փորձում էի հասնել»,– գրել է Սրբուկը։



Նախօրեին Srbuk–ը չանցավ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ։

Երկրորդ կիսաեզրափակչում առաջին համարի ներքո հանդես եկող Srbuk–ը կատարեց Walking Out երգը։ Ելույթն ուղեկցվում էր գունային հատուկ էֆեկտներով։

Եզրափակիչ անցանՀյուսիսային Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Ալբանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Մալթայի ներկայացուցիչները։
Եզրափակիչ դուրս գալու համար Srbuk–ը պայքարում էր Ռուսաստանի, Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Մրցույթի մասնակիցների ելույթները գնահատում էր պրոֆեսիոնալ ժյուրին և կիսաեզրափակչի մասնակից երկրների հանդիսատեսը։

Մայիսի 14–ին կայացած առաջին կիսաեզրափակչի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հունաստանի, Բելառուսի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի և Սլովենիայի ներկայացուցիչները։

Մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսի 18–ին։–0–