ԱՆ-ն 3 հիմնական ուղղություն է նախանշել Արցախում վիրավորված զինծառայողների վերականգնողական աշխատանքների մեջ

18.11.2020, 19:08
ԱՆ-ն 3 հիմնական ուղղություն է նախանշել Արցախում վիրավորված զինծառայողների վերականգնողական աշխատանքների մեջ
ԱՆ-ն 3 հիմնական ուղղություն է նախանշել Արցախում վիրավորված զինծառայողների վերականգնողական աշխատանքների մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեք հիմնական ուղղություն է նշել Արցախում վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական աշխատանքների վերաբերյալ:

Պատասխանելով պատգամավորների հարցերին ԱԺ-ում, Թորոսյանը նշել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո ԱՆ-ն իր ուշադրությունը սևեռել է «վիրավոր զինծառայողներին լիիրավ կյանքի վերադարձնելու» աշխատանքի ուղղությամբ

Առաջին ուղղությունը, որն առանձացրել է նախարարը, եղած հզորությունների լավագույնս օգտագործումն է, որի եղած մի մասը այնքան էլ լավ վիճակում չէ և կարիք ունի վերականգնման:
«Շատ բան այնքան էլ լավ վիճակում չէ և կարիք ունի արդիականացման: Սկսած մասնագետների վերապատրաստումից վերջացրած շենքային պայմաններով»,- նշել է նախարարը:

Նախարարի խոսքով, երկրորդ ուղղությունը նոր բժշկական կենտրոնի ստեղծումն է;
«Հաշվարկները ցույց են տալիս, որ մեզ նոր հզորություններ են պետք: Մոտ 250 մահճակալանոց մեծ վերականգնողական կենտրոնի մասին է խոսքը»,- նշել է Թորոսյանը:

Երրորդ ուղղությունը, որով պետք է աշխատանք տանել, դա նոր հզորությունների մշտական աջակցությունն է, որը նախնական հաշվարկների պետբյուջեի վրա կարող է հավելյալ արժենալ 2-2․5 միլիարդ դրամ։ Սա դեռ ներառված չէ բյուջեի նախագծում։

«Այդ հաշվարկները վերջնական չեն, հետո փոփոխություններ կնախաձեռնվեն, դա անհրաժեշտ է տարեկան միջինում երկու ստացիոնար վերականգնողական կուրս անցնելու համար»,- նշել է Թորոսյանը: -0-