Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել Հայաստանում ստացած նվերը (ՖՈՏՈ)

29.07.2018, 13:52
Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում:
Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել Հայաստանում ստացած նվերը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում` ցուցադրելով հայկական գորգը, որը նվեր է ստացել Հայաստանում:

«Գորգը, որը ստացել եմ Օլիմպիայի համար Հայաստան կատարած վերջին այցիս ժամանակ, ոգեշնչված է Արևմտյան Հայաստանի այն նույն նահանգից, որտեղից ծնունդով իմ տատին է»,- գրել է նա լուսանկարի տակ:

Օհանյանն ավելացրել է, որ իր տատին այստեղ չէ, և ցեղասպանությունը նրա ընտանիքին էլ է կպել, «այնպես որ սա նոր-հին ընտանեկան արժեք է»: -0-