Ալցհեյմերի հիվանդություն և այլ խնդիրներ. փորձագետները զգուշացնում են «COVID-19 սերնդի» երեխաների հետագա ռիսկերի մասին (ՎԻԴԵՈ)
19:45
31 Օգոստոսի 2020
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի դպրոցներում դասապրոցեսի կազմակերպման կանոնները, ինչպես նաև ուսուցման հեռավատ մեթոդը կարող են ուղեղի տարբեր լուրջ խնդիրներ առաջացման պատճառ դառնալ»։ Այսօր՝ օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի հիմնադիր, կրթության փորձագետ, մանկավարժ-հոգեբան Արմինե Դավթյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։
Նա նշեց, որ ներդրված սահմանափակումները և դիմակ կրելու պարտադիր պահանջը կարող են խնդիրների հանգեցնել։
Загружается новость ... "Лево"
«Երեխայի ուղեղի աշխատանքի նվազման ընթացքում, երբ այն պետք է առավել ակտիվ զարգանա, կրթական մոտիվացիայի և թթվածնային քաղցի նվազման պատճառով (դիմակներ կրելու պատճառով - խմբ.), ապագայում տարբեր հիվանդությունների առաջացման հավանականություն կա: Այսօր, տարիքի պատճառով, դրանք կարող ի հայտ չգալ, բայց ապագայում մեծ է ուղեղի տարբեր խնդիրներ զարգանալու հավանականությունը », - պարզաբանեց Դավթյանը:
Նա նշեց, որ, ըստ գիտական ուսումնասիրությունների, այն մարդիկ, ովքեր քիչ են աշխատացնում իրենց ուղեղը և քիչ մտավոր աշխատանք են կատարում, ապագայում դատապարտված են Ալցհեյմերի հիվանդության առաջացման:
«Գլխուղեղի բջիջները պասիվությունից սկսում են մեռնել, և առաջանում է մտավոր հետամնացություն, հիշողության կորուստ, գլխուղեղի որոշ ֆունկցիաներ հետ են գնում»,- հավելեց նա՝ ընդգծելով երեխաների ուղեղի և ֆիզիկական ակտիվության բավարար չափով ապահովումը։
Իր հերթին N2 բուժ. միավորման թերապևտիկ ծառայության ղեկավար թերապևտ, սրտաբան Լամարա Մանուկյանը հայտնել է, որ մանուկ հասակում երեխաների կենդանի հաղորդակցության սահմանափակումը տարիների հետ կարող է դառնալ պատճառ, որ այդ երեխաները, երբ մեծանան, դառնան ինքնամփոփ, շադ դժվար կմտնեն կոնտակտի մեջ, քիչ շարունակ կլինեն։
«Կյանքի հենց այդ քիչ շարժունակ ձևը հանգեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման, դեմենցիայի, վաղաժամ ծերացման։ Ապագան շատ վատն է լինելու, եթե մենք չկազմակերպենք շփումը»,- ասաց նա։-0-
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց 7 աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում 7 պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում